30.11.2014 | 
Ուսանողական, Քաղաքականություն, Կրթություն, Գիտություն
ՄԱՅՐ ԲՈՒՀԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ Է ՀԻՄՆԱԴՐԱՄԻ
ՄԱՅՐ ԲՈՒՀԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ Է ՀԻՄՆԱԴՐԱՄԻ
Նոյեմբերի 27-ին կայացած ՀՀ Կառավարության նիստում որոշում է ընդունվել «Երևանի պետական համալսարան» ՊՈԱԿ-ը վերակազմակերպել հիմնադրամի:

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի համաձայն` ՊՈԱԿ-ը հիմնադրի որոշմամբ կարող է վերակազմակերպվել հիմնադրամի: Առաջնորդվելով այս դրույթով՝ ՀՀ Կառավարության նիստում ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը ներկայացրել է խնդիրը` նշելով, որ կարգավիճակի այս փոփոխությունը կնպաստի համալսարանի միջազգային համագործակցության զարգացմանը, ուսման որակի բարձրացմանը, կառավարման հետագա կատարելագործմանը:

 

ԵՊՀ իրավակազմակերպական ձևի փոփոխման խնդիրը բազմիցս արծարծվել է ԵՊՀ գիտական խորհրդի և ռեկտորատի նիստերում: Նշվել էր, որ կարգավիճակի փոփոխությունը հնարավորություն կընձեռի ավելի ճկուն ձեռնարկատիրական գործունեություն ծավալել, բազմազանեցնել ֆինանսական մուտքերը, ավելի արդյունավետ կազմակերպել գնումների գործընթացը և համալսարանի առջև ծառացած մի շարք այլ խնդիրների լուծումը:

 

Համալսարանի իրավակազմակերպական ձևի փոփոխության արդյունքում որոշ փոփոխություններ կլինեն ԵՊՀ կառավարման համակարգում, սակայն հիմնական սկզբունքներն ու մոտեցումները կմնան անփոփոխ: ԵՊՀ-ն կշարունակի գործել որպես ինքնավար հաստատություն: Այսուհետ ԵՊՀ կառավարման բարձրագույն մարմինը կլինի ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը, միևնույն ժամանակ կառավարումը հիմնված կլինի միանձնյա և կոլեգիալ կառավարման uկզբունքների զուգակցման վրա` հիմնադրամի, լիազոր մարմնի, հոգաբարձուների խորհրդի, գիտական խորհրդի և ռեկտորի գործառույթների իրականացմամբ: Օրենսդրությամբ սահմանված կարգով կիրականացվեն հիմնադրամի գրանցման աշխատանքները: ՀՀ Կառավարության հանձնարարությամբ «ԵՊՀ» հիմնադրամի հետ կկնքվի ԵՊՀ-ին անորոշ ժամկետով, անհատույց օգտագործման հանձնված գույքի օգտագործման պայմանագիր:

Այլ նորություններ
ԵՊՀ ԳԵՆԵՏԻԿՆԵՐԸ ՄՇԱԿԵԼՈՒ ԵՆ COVID-19 ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՆՈՐ, ԶԳԱՅՈՒՆ ԳԵՆԵՏԻԿԱԿԱՆ ՄԱՐԿԵՐՆԵՐ
ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորման է երաշխավորվել ««SARS‐CoV‐2»‐ի հետ ասոցացված գենոմային անկայունության նոր գենետիկական մարկերների ու դրա կարգավորման մոտեցումների մշակում» գիտական թեման: Այն ներկայացրել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի գենետիկայի և բջջաբանության ամբիոնը:
ԱՇՆԱՆԱՅԻՆ ԴՊՐՈՑՆ ԱՄՓՈՓԵՑ ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ. ԱՊԱԳԱ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԸ ՍՏԱՑԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի և Հանրային հեռուստաընկերության հետ համատեղ իրականացվող «Հաղորդավարական գործ և եթերային խոսքի մշակույթ» աշնանային դպրոցն այսօր ամփոփեց իր աշխատանքները: