24.08.2017 | 
Ուսանողական
ՄԱՅՐ ԲՈՒՀԸ ՍՊԱՍՈՒՄ Է ԻՐ ՆՈՐ ՍԱՆԵՐԻՆ
ՄԱՅՐ ԲՈՒՀԸ ՍՊԱՍՈՒՄ Է ԻՐ ՆՈՐ ՍԱՆԵՐԻՆ
ԵՊՀ-ում դասերը կմեկնարկեն սեպտեմբերի 1-ին:

Ավանդույթի համաձայն՝ այս տարի նույնպես Մայր բուհը սեպտեմբերի 1-ին իր հյուրընկալ դռները կբացի հին ու նոր համալսարանականների առջև:

Տեղեկացնենք, որ 2017-2018 ուստարվա սեպտեմբերի 1-ից ԵՊՀ ուսանողները դասի կհաճախեն ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված հետևյալ ժամանակացույցով`


I հերթ

1-ին ժամ – 09:30-10:10
2-րդ ժամ – 10:15-10:55
3-րդ ժամ – 11:05-11:45
4-րդ ժամ – 11:50-12:30
5-րդ ժամ – 12:50-13:30
6-րդ ժամ – 13:35-14:15


II հերթ

7-րդ ժամ – 14:30-15:10
8-րդ ժամ – 15:15-15:55
9-րդ ժամ – 16:05-16:45
10-րդ ժամ – 16:50-17:30
11-րդ ժամ – 17:40-18:20
12-րդ ժամ – 18:25-19:05


Տեղեկացնենք նաև, որ ԵՊՀ-ում վարձերի վճարման վերջնաժամկետն առաջին կուրսեցիների համար սեպտեմբերի 15-ն է: Այդ ընթացքում վճարումները կատարած առաջին կուրսի ուսանողները կհրամանագրվեն և բուհի հետ պայմանագիր կկնքեն: Վարձավճարները կարելի է մուծել ՀՀ տարածքում գործող ցանկացած բանկում «Արդշինբանկ»-ի հետևյալ հաշվեհամարին՝ 247010000906:

Այլ նորություններ
ԵՊՀ ՈՒԳԸ-Ն ԱՄՓՈՓԵՑ ԱՆՑՆՈՂ ԿԻՍԱՄՅԱԿԸ
Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում տեղի ունեցավ Ուսանողական գիտական ընկերության՝ 2017-2018 ուստարվա առաջին կիսամյակի ընդլայնված նիստը:
ԲԻԶՆԵՍ ԽԱՂ ԳԻՆԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Այսօր ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում տեղի ունեցավ բիզնես խաղ գինեգործության շուկայի վերաբերյալ: