16.10.2017 | 
Ուսանողական
ԵՐԵՎԱՆԻ ՏՈՆԻՑ «ՄԻ ԿՏՈՐ» ԵՊՀ-ՈՒՄ
ԵՐԵՎԱՆԻ ՏՈՆԻՑ «ՄԻ ԿՏՈՐ» ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ պատմության ֆակուլտետում ուսանողները նշում էին Երևանի տոնը:

Այսօր ԵՊՀ պատմության ֆակուլտետի կովկասագիտության բաժնի 4-րդ կուրսի ուսանողները կազմակերպել էին Երևանի տոնին նվիրված միջոցառում: Մասնաշենքի բոլոր հարկերում ներկայացված էին մայրաքաղաք Երևանի պատմությանն առնչվող լուսանկարներ: Դրանք պատկերում էին Էրեբունի-Երևանի հիմնադրման ժամանակահատվածը, խորհրդային շրջանն ու մեր օրերը:

 

Բացման խոսքով հանդես եկավ կովկասագիտության բաժնի ուսանողուհի Նելլի Ղահրամանյանը. «Քանի որ մենք ապագա պատմաբաններ ենք, ուստի որոշեցինք անմասն չմնալ այս իրադարձությունից և մեր ներդրումն ունենալ Երևանի տոնին նվիրված միջոցառումների կազմակերպման գործում»:

 

Ֆակուլտետի ուսանողուհիներից Մարիամ Կարապետյանը կարճ հոլովակի օգնությամբ ներկայացրեց մայրաքաղաք Երևանի հայտնի և շատերի համար անհայտ արձանները: Դրանց թվում անդրադարձ կատարվեց ավետարանական-կրոնական թեմատիկայով մշակութային կոթողներին, ինչպես նաև արդեն ապամոնտաժված արձաններին:

 

Միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ քաղաքագետ Էդգար Խաչատրյանը: Նա պատմական ակնարկ կատարեց Էրեբունի-Երևան քաղաքի հիմնադրման ժամանակաշրջանին, քաղաքական դրությանը և խոսեց մայրաքաղաքի ներկայիս խնդիրներից:

 

Կազմակերպիչները կարճ ֆիլմի միջոցով ցուցադրեցին ժամանակակից Երևանի համայնապատկերը և հանդիպումն եզրափակեցին մայրաքաղաքին նվիրված երգով:

Այլ նորություններ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ ՈՒՆԻ
Ուսանողական խորհրդի նախագահության հերթական նիստում ուսանողական կառույցի նախագահ ընտրվեց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Դավիթ Ափոյանը:
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ
Մեր հասարակության, բնականաբար, նաև համալսարանականներիս համար Ամանորն ամենասիրված տոներից մեկն է: Տոն, որի ընթացքում հնչում են սրտառուչ բարեմաղթանքներ, տոն, որ լի է բարի հույսերով ու ապրումներով, նպատակների իրականացման ակնկալիքով…