Հոդվածում, մասնավորապես, ասվում է, որ 85-ամյա Յուրի Հովհաննիսյանը, որի անունն է կրում Մենդելեևի աղյուսակի 118-րդ տարրը (Oganesson/Og), ոչ միայն կենդանի լեգենդ է, այլև գիտնական, որը կանգնած է նոր տեխնոլոգիական հեղափոխության շեմին:
«Առաջ շարժվելու նպատակով Հովհաննիսյանի գլխավորությամբ գործող Ֆլերովի անվան լաբորատորիան 60 միլիոն դոլար արժողությամբ նոր ձեռնարկություն է կառուցել՝ Գերծանր տարրերի ֆաբրիկա (SHEF): Հենց այստեղ են Հովհաննիսյանը և նրա գործընկերները մտադիր բացահայտել 119-րդ ու 120-րդ տարրերը»,- գրում է հրատարակությունը:
Նշվում է նաև, որ աղյուսակի նոր տարրերի բացահայտման ուղղությամբ աշխատանքները մեկնարկելու են այս գարնանը:
«Science Magazine»-ը կարծում է, որ արդի ժամանակների որևէ գիտնական միջուկային ֆիզիկայում այնքան կարևոր հայտնագործություններ չի արել, որքան ծագումով հայ գիտնականը:
Ավելի վաղ կայքը հայտնում էր, որ աշխարհահռչակ ֆիզիկոս Յուրի Հովհաննիսյանին Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է տրվել:
Նադեժդա Տեր-Աբրահամյան