18.10.2012 | 
Մշակույթ
«ԳՐԱԿԱՆ ՏԱՊԱՆ-2012»-Ը ԵՊՀ-ՈՒՄ ԷՐ
«ԳՐԱԿԱՆ ՏԱՊԱՆ-2012»-Ը ԵՊՀ-ՈՒՄ ԷՐ
Եվրոպացի գրողներին հյուրընկալեցին նաեւ Մայր բուհի ուսանողները:

Բանն այն էր, որ հոկտեմբերի 16-ից 26-ը 70-ից ավելի հայ եւ եվրոպացի գրողներ կմասնակցեն «Գրական տապան-2012» փառատոնին: 10 օր արտասահմանյան գրողները կշրջեն, կբացահայտեն իրենց համար Հայաստանը եւ կծանոթանան մերօրյա ստեղծագործողների հետ: Դրա շրջանակներում նրանցից շուրջ 15-ն այսօր եկել էին ԵՊՀ` մասնակցելու «Գրքի մշակույթը լրատվամիջոցներում» թեմայով քննարկմանը, որի կազմակերպիչը համալսարանում Մշակույթի կենտրոնն էր:

 

Չարենցի անվան դահլիճում նրանց հետ ծանոթանալու եւ հարցեր ուղղելու էին եկել ԵՊՀ ժուռնալիստիկայի, ռոմանագերմանական, ռուս եւ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները: Իտալիան ներկայացնող Կլաուդիո Պոցցանին, խոսելով իր երկրի մամուլի մասին, նշում է, որ հեռուստաթատրոնը եւ նմանաբնույթ հաղորդումները, որոնք կարող են գրքի հանդեպ սեր սերմանել, համարյա բացակայում են. «Դրան էլ գումարվում է այն, որ մեր դարաշրջանում նրանք նախընտրում են ինֆորմացիան ստանալ ինտերնետից, այլ ոչ թե գրքից»:

 

Քանի որ հյուրընկալված գրողներից շատերը մասնագիտությամբ նաեւ լրագրող են եւ դաշտին բավականաչափ ծանոթ են, ուսանողների հարցերին պատասխանում էին կոնկրետ օրինակներով: «Ես ինքս բավականին երկար ժամանակ մշակութային ժուռնալիստիկայով եմ զբաղվել եւ գիտեմ մի պարզ բան. եթե լրագրող կամ գրող ես դառնում, դա անում ես կրքից դրդված եւ փողին այնքան էլ մեծ նշանակություն չես տալիս»,- ասում է ալբանացի գրող Միրա Տյուսին` պատասխանելով այն հարցին, թե կարող են եվրոպական երկրներում գրողները կամ լրագրողները բարեկեցիկ կյանքով ապրել: Հանդիպումը տեւեց շուրջ 2 ժամ:

 

Նշենք, որ ԵՊՀ ուսանողները եվրոպացի գրողների հետ հանդիպելու հնարավորություն կունենան նաեւ հոկտեմբերի 23-ին: Այդ օրը բուլղարացի Կրասիմիր Դամիանովն ուսանողների հետ կստեղծի աշխատանոցային մթնոլորտ:

 

Ի դեպ, «Գրական տապանի» հիմքը դրվել է դեռեւս 2000 թվականին` «Գրական ճեպընթաց» նախագծով, երբ 40 երկրների շուրջ 100 գրողներ 1.5 ամիս շրջեցին ամբողջ Եվրոպայով: Մեկ տարի հետո ծրագիրը շարունակվեց Երեւանում, եւ դրվեց այս փառատոնի հիմքը:

Այլ նորություններ
«ԵԹԵ ՄԵՆՔ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՆՔ ԱՅՆ ՏԵՍԱԿԵՏԸ, ՈՐ ԹԱՏՐՈՆԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՔՐ ՄՈԴԵԼՆ Է, ԱՊԱ ԱՅՆ ԱՐՏԱՑՈԼՈՒՄ Է ՏՎՅԱԼ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ». ՎԱՐԴԱՆ ՄԿՐՏՉՅԱՆ
Հեռավար ուսուցման շրջանակում ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետն այսօր իր առցանց տիրույթում հյուրընկալել էր Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի տնօրեն, դերասան, արվեստագետ, մշակութային գործիչ Վարդան Մկրտչյանին:
ԱՄՓՈՓՎԵԼ Է «ԱՐԻ ՄՐՑԵՆՔ» ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԻ ՄԻՋՖԱԿՈՒԼՏԵՏԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԸ
ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում այսօր ամփոփվել է ԵՊՀ ՈԻԽ մշակույթի հանձնաժողովի կողմից կազմակերպված «Արի մրցենք» առաջնության պարի միջֆակուլտետային մրցույթը։