26.11.2021 | 
Հասարակություն
ԲԱՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԲԱՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում կազմակերպվել էր միջոցառում, որի ընթացքում ՄՊՀ անդամ, Իրավագիտության ֆակուլտետի դասախոս, ի.գ.թ.Տիգրան Մարկոսյանը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողներին ներկայացրեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի գործառույթներն ու լիազորությունները:

Միջոցառումը կազմակերպել էր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈԻԽ-ն:

 

Բանախոսության սկզբում Տիգրան Մարկոսյանն անդրադարձավ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի գործառույթներին և այս ընթացքում նախաձեռնած ու իրագործած բարեփոխումներին:

 

Նա ուսանողներին ներկայացրեց սոցիալական շուկայական տնտեսության ներդրման  գաղափարը, որը տնտեսական հավասարակշռումների խախտման դեպքում պետությանը միջամտելու հնարավորություն է տալիս: 

 

Հանդիպման ժամանակ բանախոսը խոսեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի առջև ծառացած խնդիրների և դրանց լուծման գործիքակազմի մասին, որոնց թվին են պատկանում նաև նոր օրենքի վերջին բարեփոխումներն ու հստակեցումները:

 

«Նոր օրենքի շնորհիվ հստակեցվել են նաև հանձնաժողովի գործառույթները՝ ապահովել տնտեսական գործունեության ազատությունն ու ազատ տնտեսական մրցակցությունը, նպաստել բարեխիղճ ձեռնարկատիրության համար անհրաժեշտ միջավայրի ձևավորմանը և պաշտպանել սպառողի շահերը»,- մանրամասնեց Տիգրան Մարկոսյանը՝ ավելացնելով, որ հենց այս չորս հիմնական սկզբունքի վրա է կառուցված հանձնաժողովի լիազորությունների շրջանակը:

 

Բանախոսն անդրադարձավ հանձնաժողովի առցանց հարթակի թվայնացման գործընթացին՝փաստելով, որ այն վերջին տարիներին զարգացման նոր թափ է հավաքել. «Կորոնավիրուսային համավարակից հետո էլ ավելի են ակտիվացել էլեկտրոնային տիրույթում մեր հաղորդակցման հնարավորությունները, ինչը մեզ թույլ է տալիս տեսակապի միջոցով  տնտեսավարողի հետ արագ քննարկել առաջ եկած խնդիրներն ու լուծման ուղիները»:

Միջոցառման վերջում ԵՊՀ ուսանողները հնարավորություն ունեցան Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի գործունեության վերաբերյալ իրենց հետաքրքրող հարցերն ուղղելու բանախոսին և ստանալու սպառիչ պատասխաններ:

Այլ նորություններ
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ԵՊՀ ԿԵՆՍԱԲԱՆՆԵՐՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼՈՒ ԵՆ ՀԱԿԱՈՒՌՈՒՑՔԱՅԻՆ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՇԱՐՔԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՄԻԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐՈՆՔ ԱՐԳԵԼԱԿՈՒՄ ԵՆ ՈՒՌՈՒՑՔԻ ԱՃԸ
ԵՊՀ կենսաբանության ԳՀ ինստիտուտի կառուցվածքային կենսաֆիզիկայի միջֆակուլտետային գիտահետազոտական լաբորատորիայի անդամները ներկայացրել են «Հակաքաղցկեղային ալկիլացնող դեղերի համակցված ներգործությունը ԴՆԹ-ի կառուցվածքը և փաթեթավորումը կարգավորող ֆերմենտների ակտիվության վրա» գիտական թեման:
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎԵԼՈՒ Է ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ՎՆԱՍԱԿԱՐ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՐԵԼԱՀՈՂԵՐԻ ՍՆՆԴԱՅԻՆ ՇՂԹԱՅԻ ՎՐԱ
ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն ֆինանսավորման է երաշխավորել «Պեստիցիդների կուտակումը և դրանց ազդեցությունը լեռնատափաստանային էկոհամակարգերի կենսաբազմազանության վրա» գիտական թեման: Այն ներկայացրել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի բուսաբանության և սնկաբանության ամբիոնը: