08.02.2022 | 
Ուսանողական, Հասարակություն
«ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՄԵԾ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ, ՊԱՐԶԱՊԵՍ ՊԵՏՔ Է ԳՆԱՀԱՏԵԼ ԱՅՆ ԵՎ ԼԱՎԱԳՈՒՅՆՍ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ». ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ ԷԼՄԻՐԱ ՀԱԿՈԲՅԱՆ
«ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՄԵԾ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ, ՊԱՐԶԱՊԵՍ ՊԵՏՔ Է ԳՆԱՀԱՏԵԼ ԱՅՆ ԵՎ ԼԱՎԱԳՈՒՅՆՍ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ». ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ ԷԼՄԻՐԱ ՀԱԿՈԲՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի «Անգլերեն/իսպաներեն լեզու և գրականություն» բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի Էլմիրա Հակոբյանն «Էրազմուս+» ծրագրով ուսման մի հատվածն անցկացնելու է Իսպանիայի Ալմերիայի համալսարանում:

Շատ եմ սիրում սովորել նոր լեզուներ, գիտեմ ռուսերեն, անգլերեն և իսպաներեն, հետագայում մտադիր եմ մեկ լեզվի ևս տիրապետել, կարծում եմ՝ իտալերենի կամ ֆրանսերենի: Դրանից բացի՝ սիրում եմ սովորեցնել լեզուներ:

 

 

Մայր բուհում ստացած գիտելիքներս մեծապես նպաստել են երազանքիս իրագործմանը: Մինչև համալսարան ընդունվելս լսել էի «Էրազմուս+»-ի մասին, բայց երբեք չէի բարձրաձայնում, որ ինքս էլ կուզեի դրա մի մասը դառնալ, որովհետև անիրական երազանք էր թվում: Երբ արդեն ուսանող էի, հասկացա՝ արտերկրի բուհերի և միջազգային կազմակերպությունների հետ իր համագործակցության շնորհիվ ԵՊՀ-ն լայն հնարավորություն է տալիս ուսանողներին, պարզապես պետք է գնահատել այդ հնարավորությունը, շատ աշխատել և լավագույնս օգտագործել այն:

 

 

Ֆակուլտետում ունեցել եմ հրաշալի դասախոսներ, որոնցից շատ բան եմ սովորել: Ամենակարևոր հմտությունն ինձ համար վերլուծական մտածողությունը զարգացնելն էր. սովորեցի գիտելիք ստանալ՝ ավելի շատ վերլուծելով, ընկալելով այն, ինչն իրականում գրված է բառերից այն կողմ: Արտերկրում սովորելով՝ ավելի ինքնուրույն ու ինքնավստահ դարձա, պատրաստ՝ նոր մարտահրավերներ հաղթահարելու:

 

 

ԵՊՀ ուսանողներին խորհուրդ կտամ նախևառաջ լավ սովորել, ակտիվ հետևել տարբեր ծրագրերի և փորձել մասնակցել դրանց, հավատալ սեփական ուժերին, մեկ անգամ ձախողվելու դեպքում չհուսահատվել. դեպի երազանք տանող ճանապարհը միշտ էլ դժվար է, բայց երբ վերջնակետին ես հասնում, դա լավագույն զգացողությունն է:

 

 

 

Այլ նորություններ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ ԵՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում կազմակերպվել էր «Տուրիզմի զարգացման հեռանկարները ՀՀ-ում և թափուր աշխատատեղեր» խորագրով հանդիպում «Արշավներ ակումբ» տուրիստական ընկերության հիմնադիր տնօրեն Ռուբեն Բաղդիշյանի հետ:
ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ․ ԵՊՀ-Ի ԵՎ ՄՊՀ-Ի ՄԻՋԵՎ  ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ Է ԿՆՔՎԵԼ
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը և Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն այսօր ստորագրել են եռակողմ համագործակցության հուշագիր՝ ապահովելու երկու կառույցների միջև տնտեսագիտության և կառավարման ոլորտներում անհրաժեշտ համագործակցությունն ու նպաստելու ուսանողների գիտելիքների, գործնական հմտությունների ու կարողությունների զարգացմանը: