Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի աշխատակից Լիլիթ Կասպարյանը, ողջունելով ներկաներին, մանրամասն ներկայացրեց քննության թեստի բովանդակությունը, կառուցվածքը, ընձեռած հնարավորություններն ամբողջ աշխարհում և Հայաստանում, քննություն հանձնելու կարգի մանրամասները, ինչպես նաև Հայաստանում առկա կենտրոնները, որոնք պաշտոնապես լիազորված են քննությունն անցկացնելու:
«IELTS-ը միջազգային քննություն է, որի նպատակն է ստուգել անգլերենի իմացությունը, այն կազմված է 4 մասից՝ լսողական, ընթերցանություն, գրավոր և բանավոր: Նշված բոլոր հմտությունները ստուգվում են ըստ IELTS-ի և անգլերենի իմացության չափորոշիչների: Այն բաղկացած է երկու մոդուլից՝ ակադեմիական և ընդհանուր»,- ասաց բանախոսը:
Ի դեպ, ՀՀ կառավարության որոշմամբ Հայաստանի բոլոր բուհերն ասպիրանտուրայի համար ընդունում են IELTS:
Հանդիպման վերջում անցկացվեց ինտերակտիվ հարցում, որի հաղթողին տրվեց մրցանակ։
Հասմիկ Ասլանյան