26.09.2006 | 
Հասարակություն
ԱՅՍՕՐՎԱ ՀԱՄԱԿԱՐԳԻՉԸ ԿՐԹՈՒՄ Է ՎԱՂՎԱ ՄԱՍՆԱԳԵՏԻՆ
ԱՅՍՕՐՎԱ ՀԱՄԱԿԱՐԳԻՉԸ ԿՐԹՈՒՄ Է ՎԱՂՎԱ ՄԱՍՆԱԳԵՏԻՆ
«Սինոփսիս» ընկերությունը Երեւանի պետական համալսարանին տրամադրել է Չարլզ Բեբիջի անվան դրամաշնորհ, որի արդյունքում էլ համալսարանում բացվել է համակարգչային համանուն երկու կենտրոն:

Ապագա գործատուները այսօրվանից իրենց համար մասնագետներ են պատրաստում:


ԵՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Արամ Սիմոնյանը նշեց, որ այդ լսարանները նախատեսված են ԵՊՀ-ի եւ «Սինոփսիս»-ի համատեղ կրթական ծրագրին մասնակցող ուսանողների համար: ԵՊՀ-ից արդեն իսկ ընտրվել է 31 լավագույն ուսանող, ովքեր ավարտել են ԵՊՀ ռադիոֆիզիկայի, ֆիզիկայի, ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետների 2-րդ կուրսը: Նրանք շարունակելու են իրենց կրթությունը էլեկտրոնային սխեմաների ավտոմատացված ոլորտում եւ ստանալու են բակալավրի աստիճան: Եւս 30 ուսանող նրանց կմիանա փետրվարին: Ուսման տեւողությունը 1,5 տարի է:

«Համագործակցությունը «Սինոփսիս»-ի հետ կարեւոր է մի շարք առումներով,- ասաց ռեկտոր Արամ Սիմոնյանը.- բացի այն, որ հնարավորություն է տրվում մեր երիտասարդ մասնագետներին ձեռք բերել բարձր վարձատրվող աշխատանք, նրանք մասնագիտական խորը գիտելիքներ են ստանում, հաղորդակցվում բարձր տեխնոլոգիաների բնագավառում կատարվող շարժին, դառնում մրցունակ միջազգային շուկայում»:

«Սինոփսիս» ընկերության նախագահ Չի Ֆուն Չանը, որ օրերս Հայաստան է ժամանել, լսարանների բացման արարողության ժամանակ ասաց. «Մեր հայաստանյան մասնաճյուղը կարիք ունի լավ մասնագետների: Այս առումով մեզ համար շատ կարեւոր գործընկեր է Երեւանի պետական համալսարանը: Հայաստանի ամենախելացի, ամենապատրաստված մասնագետները հենց այս բուհի շրջանավարտ են: Մենք հետագա համագործակցության հույս ունենք»:

Ու հենց հետագա համագործակցության, նաեւ` ծրագրի բարեհաջող մեկնարկի առթիվ Երեւանի պետական համալսարանը Չի Ֆուն Չանին պարգեւատրվեց բուհի «Ոսկե մեդալով»:

Այլ նորություններ
«ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ». ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում այսօր մեկնարկել է «Իրավական օգնության ժամանակակից հիմնախնդիրներ» խորագրով քառօրյա միջազգային աշխատաժողովը:
«ՄԵՆՔ ՈՒՆԵՆՔ ԵԶԱԿԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ՝ ԱՇԽԱՐՀԻՆ ՏԱԼՈՒ ՄԱՐԴՈՒՆ ՄԱՐԴ ՊԱՀԵԼՈՒ ԴԱՍԵՐ»․ ՍՈՆԱ ՎԱՆ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել հանդիպում հայ բանաստեղծուհի, հրապարակախոս, բժիշկ Սոնա Վանի հետ: