13.12.2021 | 
Կրթություն
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԱՄՐԱՊՆԴՎԵԼ ԴՊՐՈՑ-ԲՈՒՀ ԿԱՊԸ. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԱՅՑ ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 190 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԱՄՐԱՊՆԴՎԵԼ ԴՊՐՈՑ-ԲՈՒՀ ԿԱՊԸ. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԱՅՑ ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 190 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ այսօր Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ասիստենտ Տաթևիկ Սաֆարյանն այցելել է Երևանի թիվ 190 ավագ դպրոց։

Այցի ընթացքում ԵՊՀ ֆիզիկական աշխարհագրության և ջրաօդերևութաբանության ամբիոնի ասիստենտը «Կլիմայական փոփոխությունները և դրանց ազդեցությունը Հայաստանի վրա» խորագրով դասախոսություն կարդաց աշակերտների համար։

 

 

Տ․ Սաֆարյանը դասախոսության ընթացքում խոսեց կլիմայական համակարգի մասին, այնուհետև մանրամասն բացատրեց, թե դրա փոփոխություններն ինչպիսի ազդեցություն են ունենում Հայաստանի կլիմայի վրա։

 

 

Մեզ հետ զրույցում դպրոցի մասնագիտական կողմնորոշման գծով տնօրենի տեղակալ Լուիզա Սարգսյանն ասաց, որ նմանօրինակ այցերը լրացնում են դպրոցում ստացած գիտելիքները՝ դարձնելով կրթությունն ավելի համապարփակ. «Այս այցերի շնորհիվ մեր աշակերտները ստանում են այնպիսի տեղեկություն, որին պետք է տիրապետի ցանկացած հասուն մարդ»:

Այլ նորություններ
ԳԻՏԱՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑ՝ ՆՎԻՐՎԱԾ ՍԼԱՎՈՆԱԿԱՆ ԳՐԻ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՐՎԱՆ
ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի դասախոսներն ու ուսանողներն այցելեցին Լոռու մարզի Ֆիոլետովո գյուղ՝ ծանոթանալու Հայաստանում մոլոկան համայնքի ներկայացուցիչների կյանքին ու մշակույթին, ինչպես նաև տեղում ուսումնասիրելու նրանց բարբառի արդի լեզվավիճակը։
ԵՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՎԱՉԱԳԱՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԿՐԹԱՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Այսօր ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում տեղի ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս, գրող-հրապարակախոս Վաչագան Մանուկյանի անվան կրթաթոշակի համար հայտարարված մրցույթի արդյունքների ամփոփումը։ «Ոսկի սերմեր․ հարգանքի և երախտիքի կրթամրցանակներ» ծրագրի շրջանակում կազմակերպված մրցանակաբաշխության ընթացքում ցուցադրվեց հերոսի մասին պատմող տեսանյութ։ Մրցույթի մասնակիցներն ստացան դրամական պարգևներ և այլ մրցանակներ։