ԵՊՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ կենտրոնական մասնաշենքի բակից ուսանողները երթով շարժվեցին դեպի Հայաստանում Լեհաստանի դեսպանատուն: Առավոտյան զոհերի հիշատակին իրենց հարգանքի տուրքն են մատուցել ԵՊՀ ռեկտորը եւ պրոռեկտորները: Շենքի բակում ծաղիկներ դնելուց հետո ԵՊՀ ուսանողական խորհրդի ներկայացուցիչներն ուսանողների անունից ցավակցական խոսքեր հայտնեցին Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանին, սգո մատյանում գրառումներ կատարեցին:
«Հայերն էլ շատ ցավեր են տեսել, եւ այսօր մենք`ուսանողներս, մեր ցավակցությունն ենք հայտնում լեհ ժողովրդին»,- ասում է ԵՊՀ ուսանողական խորհրդի քարտուղար Հարություն Ազգալդյանը: Նշենք, որ Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու ինքնաթիռն աղետի է ենթարկվել Սմոլենսկ ուղեւորվելիս, ինքնաթիռի բոլոր ուղեւորները՝ Լեհաստանի նախագահը եւ իր տիկինը, լեհական պաշտոնական պատվիրակության բոլոր անդամները եւ անձնակազմը, զոհվել են։