22.05.2008 | 
ՀԱՐԱՎԱՖՐԻԿՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆՆ ԱՅՑԵԼԵՑ ԵՊՀ
ՀԱՐԱՎԱՖՐԻԿՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆՆ ԱՅՑԵԼԵՑ ԵՊՀ
Այսօր ԵՊՀ-ն հյուրընկալել էր Հայաստանում Հարավաֆրիկյան Հանրապետության նորանշանակ դեսպան Անդրես Վենտերին:
Անդրես Վենտերը ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի եւ Համալսարանի ուսանողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց Հարավաֆրիկյան Հանրապետությունում գործող համալսարանների պատմությունը եւ կարեւորեց կրթության եւ գիտության դերն ու նշանակությունը երկրի, ինչպես նաեւ պետության զարգացման գործընթացում: «Գաղտնիք չէ, որ ԵՊՀ-ն Կովկասյան տարածաշրջանում լավագույն հանալսարաններից է համարվում, ուստի մենք շահագրգռված ենք մեր համալսարանների եւ երկրների համագործակցության առումով»- ասաց դեսպանը: Արամ Սիմոնյանն էլ իր հերթին հակիրճ ներկայացրեց ԵՊՀ պատմությունը, գիտակրթական կյանքը: Իսկ հանդիպման վերջում ռեկտորը դեսպանին նվիրեց ԵՊՀ-ի պատմությանն ու գործունեությանն նվիրված գիրք: Հանդիպման ընթացքում դեսպանը ԵՊՀ ուսանողերի համար իրենց մեծ երկրի պատմությանը, տնտեսական եւ քաղաքական գործունեությանը նվիրված դասախոսություն կարդաց, ինչպես նաեւ պատասխանեց նրանց հետաքրքրող հարցերին: Անդրես Վենտերը հայտնեց նաեւ իր մտահոգությունն այն փաստի վերաբերյալ, որ մեր պետությունները համարյա ոչինչ չգիտեն միմյանց մասին: «Ես այստեղ եմ, որպեսզի ավելի մոտիկից ծանոթանամ հայ ազգին, իսկ իմ հավաքած տեղեկությունները փոխանցեմ իմ ազգին, ինչպես նաեւ ձեզ ներկայացնեմ Հարավաֆրիկյան Հանրապետությունը»,- հանդիպման վերջում հավելեց Անդրես Վենտերը: Հանդիպման ընթացքում խոսվեց նաեւ դեսպանատան, համալսարանի ու կրթական ոլորտի այլ հաստատությունների միջեւ արդյունավետ համագործակցության հեռանկարների մասին: