ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունն ու ուսանողական խորհուրդն այսօր հերթական ինտելեկտուալ խաղն էին կազմակերպել, որին մասնակցում էին ԵՊՀ 16 ֆակուլտետների թիմեր: «Էրուդիտ-կվարտետը» թիմային ինտելեկտուալ խաղի տեսակ է, որում ներառված են անհատական խաղի տարրեր: Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում ուսանողները մրցում էին խմբային փուլում, իսկ վաղը հաղթող 4 թիմերը դուրս կգան եզրափակիչ: Խմբային փուլն իր հերթին բաղկացած էր մի քանի փուլերից` «բաց», «կիսամութ» եւ «մութ»: Փուլերի «մթության» աստիճանը պայմանավորված է թեմաների հայտնի կամ անհայտ լինելուց: «Բաց» փուլում հաղորդավարը նախապես հայտարարում է թեմաները, եւ թիմի ավագը հնարավորություն ունի ընտրելու, թե որ թեմային թիմի որ անդամը կարող է պատասխանել: «Կիսամութ» փուլում հայտարարվում է միայն մեկ թեմա, իսկ ահա վերջին` «մութ» փուլի հարցերի թեման մինչեւ հնչելը անհայտ է մասնակիցներին: Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Արամայիս Գրիգորյանը պատմում է, որ նախկինում այս խաղն իրենք անց են կացրել ֆակուլտետի մասշտաբով, եւ տեսնելով ուսանողների ակտիվությունն ու հետաքրքրությունը` որոշել են միջոցառումը դարձնել համահամալսարանական: Խմբային փուլը հաղթահարած 4 թիմերը վաղը կմրցեն եզրափակչում, եւ կորոշվի «Էրուդիտ-կվարտետի» ամենաինտելեկտուալ քառյակը:
ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի մեծ դահլիճում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ ՈՒԽ համագումարը՝ օրակարգային 4 հարցով:

ԵՊՀ ՈՒԽ Լ. Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբի նախաձեռնությամբ և ՊՆ աջակցությամբ ԵՊՀ մի շարք ուսանողներ այսօր Նուբարաշենի զորամասի հրաձգարանում մասնակցել են կրակային պատրաստության գործնական պարապմունքի: