Մասնագիտական կողմնորոշման նպատակով տեղի ունեցած հանդիպումը կազմակերպել էր ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչությունը:
Հանդիպման ընթացքում Նոնա Խաչատրյանն ապագա ուսանողներին ներկայացրեց Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կողմից առաջարկած մասնագիտական կրթության առանձնահատկությունները:
Այնուհետև Ն. Խաչատրյանը հանդես եկավ «Կառավարում, առաջարկ և պահանջարկ» թեմայով դասախոսությամբ, որի ընթացքում անդրադարձավ այնպիսի կարևոր թեմաների, ինչպիսիք են գործարարությամբ զբաղվելու պատճառներն ու մոտիվացիան:
Նա խոսեց նաև, թե ինչու է պետք զբաղվել գործարարությամբ հարցի մասին՝ աշակերտների համար պարզաբանելով անձնական շահն ու սոցիալական պատասխանատվության կարևորությունը:
Հանդիպման վերջում տնտեսագիտությամբ և գործարարությամբ հետաքրքրված աշակերտները հնարավորություն ունեցան հարցեր հղելու հյուրին: