11.04.2022 | 
Կրթություն, Գիտություն, Մշակույթ
«ԳՈՐԳԸ ՊԱՐԶԱՊԵՍ ԹԵԼԵՐԻՑ ԳՈՐԾՎԱԾՔ ՉԷ. ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԳՈՐԳ ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈՒ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԿՐՈՂ Է». ԳՈՐԳԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
«ԳՈՐԳԸ ՊԱՐԶԱՊԵՍ ԹԵԼԵՐԻՑ ԳՈՐԾՎԱԾՔ ՉԷ. ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԳՈՐԳ ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈՒ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԿՐՈՂ Է». ԳՈՐԳԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ պատմության ֆակուլտետում «Գորգերի իմաստաբանությունը, ծագումնաբանությունը և տիպաբանությունը» խորագրով դասախոսություն կարդաց պ.գ.թ., դոց., գորգագետ Աշխունջ Պողոսյանը։ Հանդիպմանը ներկա էին ֆակուլտետի ուսանողներ և գորգագործությամբ հետաքրքրվող այլ անձինք։

Բանախոս Աշխունջ Պողոսյանը կարևորեց նմանատիպ հանդիպումների կազմակերպումը, քանի որ ներկաների թվում ոչ միայն ուսանողներ են, այլև ոչ համալսարանական մարդիկ, որոնք հետաքրքրված են թեմայով։

 

 

Ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Քրիստինե Կարապետյանը ևս մեզ հետ զրույցում կարևորեց դա՝ հավելելով. «Գորգը մեր մշակույթի կարևոր բաղադրիչն է, և եթե լավ ճանաչենք հին հայկական մշակույթը, աշխարհին կկարողանանք ճիշտ ներկայացնել մեր ազգային արժեքները։ Մեր պատմության մեջ շատ դեպքեր են եղել, երբ մարդիկ միմյանց տեղեկատվություն են փոխանցել գորգերի միջոցով, և ես համոզված եմ՝ գորգը պարզապես թելերից գործվածք չէ. յուրաքանչյուր գորգ յուրահատուկ մշակույթի ու պատմության կրող է»։

 

 

Հանդիպումն ավարտվեց ակտիվ քննարկմամբ։

 

Այլ նորություններ
ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԹԵԶ. ՈՒՂԵՑՈՒՅՑ
Մագիստրոսական թեզը ինքնուրույն հետազոտական, վերլուծական և/կամ կիրառական նշանակություն ունեցող աշխատանք է: Այն արտացոլում է մագիստրանտի՝ տվյալ մասնագիտական ոլորտի վերաբերյալ ձեռք բերած գիտելիքները գործնականում կիրառելու և ինքնուրույն ուսումնասիրություն կատարելու կարողությունները, գիտական խնդիրներ բարձրաձայնելու և դրանց համար լուծումներ գտնելու հմտությունները։
ԱՄՐԱՊՆԴՎՈՒՄ Է ԵՊՀ-ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ-ի և ՀՀ ֆինանսների նախարարության միջև կնքված հուշագրի շրջանակում ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը կազմակերպել էր հանդիպում նախարարության ներկայացուցիչների հետ: