31.08.2020 | 
Հասարակություն
ԵՊՀ ՌԵԿՏՈՐԻ Ժ.Պ. ԳԵՂԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ
ԵՊՀ  ՌԵԿՏՈՐԻ Ժ.Պ. ԳԵՂԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ
Սիրելի՛ առաջինկուրսեցիներ, ի սրտե շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի և դպրության օրվա ու նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ:

Սկսվում է ձեր կյանքի ամենակարևոր փուլերից մեկը. մի՛ մոռացեք, որ նաև ձեր հիմնարար և արդիական կրթությունից է կախված ձեր ու Հայաստանի ապագան ու բարեկեցությունը: Դուք այն սերունդն եք, որ համավարակի այս դժվարին օրերին կարողացավ հաղթահարել իր առջև դրված խնդիրները և իրագործել բուհ ընդունվելու երազանքը:

 

Նորեկ համալսարանականներիդ մաղթում եմ նպատակասլացություն ու ողջամտություն, որպեսզի ստանալով գիտելիքներ, ձեռք բերելով հմտություններ և կարողություններ՝ ԵՊՀ-ն ավարտելուց հետո կարողանաք գտնել ձեզ համար հետաքրքիր աշխատանք՝ ապացուցելով, որ համալսարանում անցկացրած տարիները եղել են արդյունավետ ու բովանդակալից։

 

Հիշե՛ք, որ համալսարանական լինելը ոչ միայն մեծ պատիվ է, այլև մեծ պատասխանատվություն. թող որ տարիներ անց կարողանաք հպարտությամբ ասել՝ «Ես համալսարանական եմ»։

Այլ նորություններ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՄԱՆՈՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՆՑԿԱՑՆԵԼ ԾԱՂԿԱՁՈՐԻ ՈԻՍՈԻՄՆԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԲԱԶԱՅՈՒՄ
Այս տարի ևս ԵՊՀ հիմնական աշխատակիցներն ու բոլոր ցանկացողներն իրենց ամանորյա տոները 31.12.2020-06.01.2021 թթ. ընկած ժամանակահատվածում կարող են անցկացնել Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազայում։
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհուրդը դատապարտում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի ուղղորդված թիրախավորումը քաղաքական իշխանության կողմից: