12.03.2013 | 
Մշակույթ
ՄԵՐ ԳԱՐՈՒՆԸ ՀԱՅԵՐԵՆ Է ԳԱԼԻՍ
ՄԵՐ ԳԱՐՈՒՆԸ ՀԱՅԵՐԵՆ Է ԳԱԼԻՍ
Ապագա բանասերները գարնանային տոները նշում են հայեցի:

Այսօր ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողական խորհուրդը ԵՊՀ մշակույթի կենտրոնի աջակցությամբ կազմակերպել էր «Մեր գարունը հայերեն է գալիս» խորագրով միջոցառում:


Կազմակերպիչների հավաստմամբ` միջոցառման նպատակը ուսանողներին և գիտական միջավայրին գարնան, զարթոնքի շունչ ներարկելն է ու նորանոր ձեռքբերումների մղելը: Միջոցառման մասնակիցները ասմունքեցին գարնանը և սիրուն նվիրված մեր մեծերի, ինչպես նաև իրենց գրած ստեղծագործություններից, իսկ Մշակույթի կենտրոնի մեներգչուհի Արփինե Խեչիկյանը հանդես եկավ «Գարահիսար» և «Կարուսել» երգերի կատարմամբ:


Միջոցառման ավարտին ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը, շնորհավորելով և շնորհակալություն հայտնելով ուսանողներին, ասաց. «Բոլորիդ շնորհավորում եմ գարնանային տոների կապակցությամբ: Ուզում եմ այնպես լինի, որ ձեր կյանքի գարունները տարիներ տևեն: Գեղեցիկը, սերը և գարունը խտացնելով մեկ բառի` բարության մեջ` շատ կուզենայի, որ այն ձեր կյանքի բովանդակությունը կազմեր»:


ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը նույնպես շնորհավորեց ուսանողներին` պատրաստականություն հայտնելով աջակցել նրանց նախաձեռնած նմանաբնույթ միջոցառումներին:

Այլ նորություններ
«ԵԹԵ ՄԵՆՔ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՆՔ ԱՅՆ ՏԵՍԱԿԵՏԸ, ՈՐ ԹԱՏՐՈՆԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՔՐ ՄՈԴԵԼՆ Է, ԱՊԱ ԱՅՆ ԱՐՏԱՑՈԼՈՒՄ Է ՏՎՅԱԼ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ». ՎԱՐԴԱՆ ՄԿՐՏՉՅԱՆ
Հեռավար ուսուցման շրջանակում ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետն այսօր իր առցանց տիրույթում հյուրընկալել էր Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի տնօրեն, դերասան, արվեստագետ, մշակութային գործիչ Վարդան Մկրտչյանին:
ԱՄՓՈՓՎԵԼ Է «ԱՐԻ ՄՐՑԵՆՔ» ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԻ ՄԻՋՖԱԿՈՒԼՏԵՏԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԸ
ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում այսօր ամփոփվել է ԵՊՀ ՈԻԽ մշակույթի հանձնաժողովի կողմից կազմակերպված «Արի մրցենք» առաջնության պարի միջֆակուլտետային մրցույթը։