Գիտաժողովը Հայաստանում անցկացվում է առաջին անգամ: Յուրաքանչյուր տարի այն իրականացվել է որեւէ եվրոպական երկրում` Չեխիա, Անգլիա, Գերմանիա, Իտալիա, Իսպանիա եւ այլն: «JENAM»-ը եվրոպական եւ տվյալ երկրի աստղագիտական ընկերությունների հետ համատեղ է կազմակերպվում:
«Մեր համալսարանում սկիզբ առած գործոններից մեկը համարում ենք համալսարանական կրթության եւ գիտության հնարավորինս ինտեգրացումը, գիտության նվաճումներին մեր ուսանողների հնարավորինս բազմակողմանի եւ խորը ծանոթացումը »,- նշվեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի ողջույնի խոսքում:
Հինգ օր շարունակ գիտանականների ուսումնասիրության թեման աստղագիտության եւ ժամանակակից աստղաֆիզիկայի առաջատար ուղղություններն են լինելու` մասնավորապես` «Արտաարեգակնային մոլորակներ» եւ «Վիրտուալ աստղադիտարաններ»:
Եվրոպական աստղագիտական ընկերության նախագահ Յոախիմ Կրաուտերը գտնում է, որ գիտաժողովի միջոցով նրանք ծանոթանում են եվրոպական երկրների` աստղագիտության բնագավառում վերջին տարիներին ունեցած ձեռքբերումներին, իսկ Հայաստանը միջազգային հասարակության մեջ հայտնի է որպես աստղագիտության բնագավառում մեծ հեղինակություն վայելող երկիր:
«Նախկինում կազմակերպվել են աստղաֆիզիկային նվիրված բազմաթիվ գիտաժողովներ, բայց սա արդեն համագումար է»,- հայտնեց ՀՀ ԳԱԱ ֆիզմաթ բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար Յուրի Չիլինգարյանը: Նրա խոսքերով` Հայաստանը կարող է շատ ավելի խորը ծանոթանալ աստղագիտության այն բնագավառներին, որոնք բացակայում են Հայաստանում` հետագայում գիտելիքները կիրառելու նկատառումով:
Գիտաժողովը շատ ավելի լայն ոլորտների է անդրադառնալու եւ կազմված է լինելու 7 սիմպոզիումից , 6 հատուկ սեկցիաներից, որոնք անցկացվելու են ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի լսարաններում: 5 օրերի ընթացքում եվրոպական տարբեր երկրներից ժամանած 300 գիտնականների քննարկման թեման աստղագիտությունն է լինելու:
ԵՊՀ գրադարանի նախասրահում բացվել է ցուցահանդես, որտեղ ներկայացված են եվրոպական երկրների ձեռքբերումները աստղագիտության բնագավառում:

Երևանի պետական համալսարանի Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել «Գիտական Արցախ» պարբերականի 2020 թ. 4-րդ (ընդհանուր առմամբ 7-րդ) համարի քննարկումը խմբագրական խորհրդի անդամների և հոդվածագիրների հետ։
Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել ռուս մեծ գիտնական Իգոր Կուրչատովի կիսանդրու հանձնման հանդիսավոր արարողությունը, այնուհետ ցուցադրվել է նրա մասին պատմող հոլովակ ու միջուկային արդյունաբերության զարգացման մասին դասախոսություն ֆակուլտետի ուսանողների համար։