07.04.2022 | 
Մշակույթ
«ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՆՈՋ ԱՉՔԵՐՈՎ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԵՊՀ-ՈՒՄ
«ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՆՈՋ ԱՉՔԵՐՈՎ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԵՊՀ-ՈՒՄ
Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում տեղի ունեցավ կանանց միամսյակին նվիրված ցուցահանդես՝ «Իրականությունը կնոջ աչքերով» խորագրով: Ցուցահանդեսին ներկայացվեցին ուսանողուհի Լաուրա Նազարյանի անհատական աշխատանքները: Ներկա էին պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, Լաուրայի հարազատներն ու կուրսընկերները:

Ներկայացված աշխատանքների մի մասը նվիրված էր կնոջը, իսկ մնացածը ընդհանրական թեմատիկայով էր: Լաուրան, ներկայացնելով իր նկարները, որակեց դրանք  «դրամատիկ ու մելամաղձոտ». «Իմ նկարներում հիմնականում պատկերված է անձի երկվությունը: Դրանցում հենց ես եմ, իմ ապրումներն են»: 

 

 

Մեկնաբանելով ցուցահանդեսի խորագիրը՝ նկարչուհին նշեց, որ կինն իրականությանը նայում է այլ աչքերով.  «Դա այդպես է, որովհետև կինն իր տեսակով ավելի ուժեղ է: Բայց իմ աշխատանքներում ներկայացված են նրա նաև թույլ կողմերը: Որքան էլ կինը շրջապատում ավելի ուժեղ ներկայանա, միայնակ լինելու դեպքում այնքան էլ ուժեղ չէ: Իմ նկարները բովանդակում են կնոջ ներաշխարհում տեղի ունեցողը»:

 

 

Կարևորելով նմանատիպ միջոցառումների դերը՝ Լաուրան նշեց. «Ֆակուլտետում կան շատ ուսանողներ, որոնք ինքնարտահայտվելու կարիք ունեն: Թեև տաղանդավոր են, ունեն լավ աշխատանքներ, նրանք, այնուամենայնիվ, երբեմն մնում են ստվերում: Ֆակուլտետում անցկացվող նման միջոցառումները հնարավորություն են տալիս բացահայտելու շնորհաշատ ուսանողներին:  Այս միջավայրում ուսանողը իրեն գնահատված է զգում»:

 

 

Այլ նորություններ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՆ ԱՆՑՆՈՂ ՏԱՐԻՆ․ ՄԱՍ 2-ՐԴ
Համալսարանականները շարունակում են ամփոփել անցնող տարվա ընթացքում կատարած աշխատանքներն ու գրանցած հաջողությունները։ Տարին մշակութային էր, ԵՊՀ ուսանողների և շրջանավարտների համար՝ հագեցած աշխատանքի առաջարկներով։
ՆԱԽԱՏՈՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ այսօր տեղի ունեցավ տոնական համերգ՝ նվիրված Ամանորին և Սուրբ Ծննդյան տոնին։