17.04.2012 | 
Մշակույթ
ՖՐԱՆՍԻԱՅԻ ՇՈՒՆՉԸ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈԳՈՎ
ՖՐԱՆՍԻԱՅԻ ՇՈՒՆՉԸ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈԳՈՎ
ԵՊՀ մեծ դահլիճում կրկին թեւածում էր ֆրանսիական երգերի եւ Ֆրանսիայի հարուստ մշակույթի շունչը:

Այսօր Ֆրանկոֆոնիայի շրջանակներում ԵՊՀ մշակույթի կենտրոնը Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ֆրանսիական ամբիոնի աջակցությամբ կազմակերպել էր ֆրանսիական երգի փառատոն: Միջոցառմանը ներկա էին Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն, ՀՀ ԱԳ նախարարի՝ Ֆրանկոֆոնիայի գծով խորհրդական, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը, ԵՊՀ պրոռեկտորներ Ռուբեն Մարկոսյանը եւ Արարատ Մալխասյանը, տարբեր ֆակուլտետների դեկաններ, այլ բուհերի ուսանողներ, մայրաքաղաքի մի շարք ավագ դպրոցների ուսուցիչներ եւ աշակերտներ:

 

Ողջունելով դեսպանին եւ բոլոր ներկաներին` պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը նշեց. «Արդեն ավանդույթ է դարձել, որ ամեն տարի` մարտ-ապրիլ ամիսներին, Հայաստանում ազդարարվում է Ֆրանկոֆոնիայի մեկամսյակը, որը լավագույն վկայությունն է այն բանի, որ Հայաստանը լիարժեք անդամակցում է Ֆրանկոֆոն մեծ ընտանիքին, ինչպես նաեւ վառ օրինակ է հայ-ֆրանսիական բարեկամության»:

 

Դեսպան Անրի Ռենոն, հայերեն բարեւելով ներկաներին, ասաց. «Ես երջանիկ եմ այսօր բոլորիդ հետ մի դահլիճում գտնվելու համար: Երգի այս փառատոնը լիովին համահունչ է գարնան գալստյան հետ. այս օրը իսկապես հատուկ երգելու համար է: Ողջունում եմ նաեւ ԵՊՀ-ին Ֆրանկոֆոնիայի շրջանակներում կազմակերպվող միջոցառումներին ակտիվ մասնակցելու համար: Չեմ կարծում, որ աշխարհում կա մի ուրիշ երկիր, որտեղ Ֆրանկոֆոնիան այսպես բուռն ապրում եւ զգում են»:

 

Միջոցառման ընթացքում պրոռեկտոր Մարկոսյանը շնորհակալագրերով պարգեւատրեց Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի կողմից անցկացված ինտելեկտուալ խաղում հաղթած ԵՊՀ-ի թիմին, ինչից հետո ֆրանսիական դասականների հիասքանչ երգերով հանդես եկան ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախումբը եւ մեներգիչները, իսկ բեմադրական մասն ապահովեցին «Համալսարանական» թատրոն-ստուդիան, տղաների ու աղջիկների պարային համույթները եւ կամերային նվագախումբը:

Այլ նորություններ
«ԵԹԵ ՄԵՆՔ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՆՔ ԱՅՆ ՏԵՍԱԿԵՏԸ, ՈՐ ԹԱՏՐՈՆԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՔՐ ՄՈԴԵԼՆ Է, ԱՊԱ ԱՅՆ ԱՐՏԱՑՈԼՈՒՄ Է ՏՎՅԱԼ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ». ՎԱՐԴԱՆ ՄԿՐՏՉՅԱՆ
Հեռավար ուսուցման շրջանակում ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետն այսօր իր առցանց տիրույթում հյուրընկալել էր Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի տնօրեն, դերասան, արվեստագետ, մշակութային գործիչ Վարդան Մկրտչյանին:
ԱՄՓՈՓՎԵԼ Է «ԱՐԻ ՄՐՑԵՆՔ» ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԻ ՄԻՋՖԱԿՈՒԼՏԵՏԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԸ
ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում այսօր ամփոփվել է ԵՊՀ ՈԻԽ մշակույթի հանձնաժողովի կողմից կազմակերպված «Արի մրցենք» առաջնության պարի միջֆակուլտետային մրցույթը։