30.08.2007 | 
Կրթություն
ԵՊՀ-ՈՒՄ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՈՒՄ ԿԱ
ԵՊՀ-ՈՒՄ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՈՒՄ ԿԱ
Երեւանի պետական համալսարանում 28 մասնագիտությունների գծով հեռակա ուսուցման ծրագիր է իրականացվում:

Այն ուսանողները, ովքեր ընդունելության քննությունների արդյունքում մրցույթից դուրս են մնացել, կամ նրանք, ովքեր դրական միավոր չեն ստացել, բայց ուզում են ուսանող լինել, հեռակա ուսուցման համար կարող են դիմել ԵՊՀ ընդունող հանձնաժողով (Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ մարզահամալիր): 

Հայտերը կընդունվեն օգոստոսի 27-ից սեպտեմբերի 20-ը: ԵՊՀ հեռակա ուսուցման ընդունելության քննությունները կանցկացվեն հոկտեմբերի 1-12-ը: ԵՊՀ ռեկտորի հրամանով կստեղծվեն առարկայական քննական հանձնաժողովներ, որոնց կազմում միայն համալսարանի դասախոսներ կլինեն: 

ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության պետ, ԵՊՀ ընդունող հանձնաժողովի նախագահ Վաչագան Գալստյանը նշեց, որ դիմորդը կարող է պահպանել «Հայոց լեզու, գրականություն» առարկայի միասնական քննության գնահատականը: Նրանք, ովքեր միասնական քննություն չեն հանձնել, այդ առարկան հանձնում են ԵՊՀ-ում:

«Դիմորդի ցանկությամբ կարող է պահպանվել նաեւ 2007 թ-ին կենտրոնացված համակարգով հանձնված քննությունների դրական գնահատականը: Սակայն նրան իրավունք է վերապահվում նույն առարկայից եւս մեկ անգամ քննություն հանձնել` պահպանելով իր ունեցած գնահատականը: Այդ դեպքում հաշվի կառնվի երկու արդյունքներից ավելի բարձրը»: 

Հեռակա բաժնում սովորող ուսանողները կվճարեն տվյալ մասնագիտության համար սահմանված վարձավճարների 70 տոկոսը միայն: Այլ զեղչային համակարգ չի գործելու, այն վերաբերելու է միայն հատուկ արտոնություններ ունեցող դիմորդներին: 

Հայտերը լրացնելու համար դիմորդը պետք է ներկայացնի միջնակարգ կրթության ատեստատ, 6 լուսանկար, անձը հաստատող փաստաթուղթ, տղաների դեպքում` նաեւ փաստաթուղթ զինվորական ծառայության հետ առնչության մասին, քննավարձը վճարած գումարի անդորրագիր (յուրաքանչյուր հանձնվող քննության համար դիմորդը պետք է վճարի 1500 դրամ), «Հայոց լեզու, գրականություն» առարկայի մրցութային համարվելու դեպքում` ԳԹԿ-ի կողմից տրված վկայագիր, տեղեկանք 2007թ-ի ընդունելության քննությունների վերաբերյալ:

Այլ նորություններ
ԵՊՀ ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԿԱՐԾԻՔԸ՝ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ԵՎ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ
Այս օրերին տեղի են ունենում քննարկումներ «Հայոց լեզու 7-12-րդ դասարաններ» և «Գրականություն 7-12-րդ դասարաններ» հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և ծրագրերի շուրջ: Արտահայտվեցին բազմաթիվ հայագետներ, այդ թվում՝ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դասախոսներ: Հարցը քննարկվել է նաև ֆակուլտետի գիտխորհրդի նիստում:
ԵՊՀ «ԱՐՎԵՍՏԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ» ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ԱՌՑԱՆՑ ՊՐԱԿՏԻԿԱ ԵՆ ԱՆՑՆՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ
Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի «Արվեստաբանություն» կրթական ծրագրի և Ռուսական արվեստի թանգարանի համագործակցության արդյունքում ԵՊՀ ուսանողները երեք տարի անընդմեջ մասնակցում են «Թանգարանային մենեջմենթ և թանգարանագիտություն» պրակտիկային: Պրակտիկայի և գրանցած արդյունքների մասին զրուցել ենք թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանի հետ: