11.05.2012 | 
Մշակույթ
«ԿԱ՛ՆԳ ԱՌ, ԱԿՆԹԱ՛ՐԹ, ԴՈՒ ԳԵՂԵՑԻԿ ԵՍ»
«ԿԱ՛ՆԳ ԱՌ, ԱԿՆԹԱ՛ՐԹ, ԴՈՒ ԳԵՂԵՑԻԿ ԵՍ»
Այսօր Մայր բուհում տեղի ունեցավ «Կա՛նգ առ, ակնթա՛րթ, դու գեղեցիկ ես» խորագրով լուսանկարչական մրցույթ-ցուցահանդես:

Լուսանկարները ներկայացված էին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի 6-րդ հարկի սրահում: Միջոցառումը կազմակերպվել էր «Մշակույթ» ՀԿ-ի կողմից, իսկ հովանավորը «Beeline» ընկերությունն էր:

 

Ցուցահանդեսի նպատակն է զարգացնել լուսանկարչական արվեստը Հայաստանում եւ ներմուծել ավելի բարձր ու պրոֆեսիոնալ չափանիշներ արվեստի այդ ուղղության մեջ: Մրցույթի հայտագրումը տեւել էր 2 ամիս, որի արդյունքում ներկայացվել էր մոտ 40 նկար:

 

«Անդրադարձ եղավ հենց լուսանկարչական արվեստին, որովհետեւ համոզված ենք, որ այդ ասպարեզում մենք մեծ ներուժ ունենք, իսկ միջոցառումը կազմակերպվեց հենց ուսանողների շրջանում, որպեսզի կարողանանք գիտությամբ զբաղվող երիտասարդությանը հաղորդակից դարձնել գեղագիտական արժեքներին»,- նշեց կազմակերպիչ Անի Զախարյանը եւ հավելեց, որ նմանօրինակ միջոցառումները շարունակական կլինեն, իսկ հաջորդ տարվա համար նախատեսվում է միջազգային մասշտաբի լուսանկարչական մրցույթ:

 

ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների եւ հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, շնորհավորելով կազմակերպիչներին եւ մրցանակակիրներին գեղեցիկ կազմակերպված միջոցառման համար, հավելեց, որ այն, տարբերվելով իր բովանդակությամբ եւ ձեւաչափով, ներկաներին նաեւ գեղագիտական հաճույք կպատճառի:

 

Ցուցահանդեսի ընթացքում հնչեցին Երեւանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ժողգործիքների անսամբլի կատարումները (ղեկավար՝ Արա Գեւորգյան): Միջոցառման ավարտին ժյուրի կողմից հատկացվեցին երեք մրցանակային տեղեր: Հաղթողները պարգեւատրվեցին դրամական պարգեւներով եւ նվերներով: Մասնակիցներից մի քանիսն արժանացան նաեւ հատուկ եւ խրախուսական մրցանակների:

Այլ նորություններ
«ԵԹԵ ՄԵՆՔ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՆՔ ԱՅՆ ՏԵՍԱԿԵՏԸ, ՈՐ ԹԱՏՐՈՆԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՔՐ ՄՈԴԵԼՆ Է, ԱՊԱ ԱՅՆ ԱՐՏԱՑՈԼՈՒՄ Է ՏՎՅԱԼ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ». ՎԱՐԴԱՆ ՄԿՐՏՉՅԱՆ
Հեռավար ուսուցման շրջանակում ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետն այսօր իր առցանց տիրույթում հյուրընկալել էր Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի տնօրեն, դերասան, արվեստագետ, մշակութային գործիչ Վարդան Մկրտչյանին:
ԱՄՓՈՓՎԵԼ Է «ԱՐԻ ՄՐՑԵՆՔ» ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԻ ՄԻՋՖԱԿՈՒԼՏԵՏԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԸ
ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում այսօր ամփոփվել է ԵՊՀ ՈԻԽ մշակույթի հանձնաժողովի կողմից կազմակերպված «Արի մրցենք» առաջնության պարի միջֆակուլտետային մրցույթը։