25.11.2022 | 
Կրթություն, Գիտություն
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԻՍԱԿՈՎԻ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՂ ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԻ ԴԻՏՈՒՄ ԵՊՀ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԻՍԱԿՈՎԻ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՂ ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԻ ԴԻՏՈՒՄ ԵՊՀ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Ֆիլմը, որն առաջին անգամ է ցուցադրվում Հայաստանում, նվիրված է հայազգի գիտնական, գրող, ծովակալ, ռազմագետ, զինհրամանատար Հովհաննես Իսակովի կյանքին և գործունեությանը, հատկապես Հայրենական պատերազմին նրա անմիջական մասնակցությանը և դերակատարմանը:

Մինչ ֆիլմի դիտումը ողջույնի խոսք ասացին ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, ֆիլմի «ստեղծողներ» Տիգրան Մանասյանը, Արմաիս Կամալովը և Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

 

Է. Մինասյանի խոսքով՝ ֆիլմի ցուցադրումը պատմության ֆակուլտետում անցկացնելը պատահական չէր, քանի որ մասնավորապես ապագա պատմաբանների համար այսօրինակ ֆիլմերի ցուցադրումն ու քննարկումը շատ կարևոր են: Այսպիսի ուսուցողական, դաստիարակչական ֆիլմերը սովորեցնում են հայրենասիրություն, հարգանք մեծերի և նրանց նկատմամբ, ովքեր ապահովում են մեր խաղաղ կյանքը:

 

 

Նշենք, որ Հովհաննես Իսակովը բազմակողմանի զարգացած անձնավորություն էր. նա եղել է նաև ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, գրողների միության անդամ, ունի գիտական աշխատություններ: Չնայած նրան, որ Իսակովն ստացել էր մարմնական լուրջ վնասվածք, նա շարունակել է ռազմական գործունեությունը:

 

Այլ նորություններ
«ՄՐՑՈՒՅԹՆԵՐՆ ՈՒՍԱՆՈՂԻ ՀԱՄԱՐ ՀԻԱՆԱԼԻ ԱՌԻԹ ԵՆ ՎԵՐԱՐԺԵՎՈՐԵԼՈՒ ՍԵՓԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ». ԱՇՈՏ ՄԿՐՅԱՆ
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանող Աշոտ Մկրյանը մագիստրոսի կրթական ծրագրով «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի հայագիտական ոլորտում 2-րդ տեղի մրցանակակիր է: Աշոտի հետ զրույցը ուղենշում է, թե ինչ ճանապարհ է անհրաժեշտ անցնել լավագույն ուսանող ճանաչվելու համար:
ԻՆՉՊԵ՞Ս ԴԻՄԵԼ «ԷՐԱԶՄՈՒՍ+» ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ. ՈՒՂԵՑՈՒՅՑ
ԵՊՀ ուսանողներն ու ասպիրանտները յուրաքանչյուր կրթական աստիճանում հնարավորություն ունեն մեկ անգամ մասնակցելու «Էրազմուս+» փոխանակման ծրագրին և կրթություն ստանալու եվրոպական մի շարք բուհերում։ Ընդհանուր ուսումնառության ժամկետը չի կարող լինել 3 ամսից պակաս և 12 ամսից ավելի: