18.11.2006 | 
Հասարակություն
ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՌԵԿՏՈՐԸ ԵՊՀ-ՈւՄ
ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՌԵԿՏՈՐԸ ԵՊՀ-ՈւՄ
Նոյեմբերի 17-ին ԵՊՀ ուսանողների եւ դասախոսների հյուրն էր ՌԴ արտաքին գործերի նախարարությանը կից դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր Ալեքսանդր Պանովը:

Ալեքսանդր Նիկոլայեվիչ Պանովը տարբեր տարիներին Ճապոնիայում, Հարավային Կորեայում եւ Նորվեգիայում ստանձնել է ՌԴ արտաքին եւ լիազոր դեսպանի պաշտոնը: Ակադեմիայի ռեկտորը նշեց, որ ՌԴ դիվանագիտական ակադեմիան ուրախ կլինի համագործակցել ԵՊՀ-ի հետ:

«Մեր ակադեմիան եւ ԵՊՀ-ն համագործակության շատ եզրեր ունեն: Կարծում եմ` համատեղ աշխատանքի հետաքրքիր եւ արդյունավետ դրսեւորում կարող են լինել կլոր սեղանները, որտեղ կքննարկվեն երկուստեք հուզող հարցեր»,- ասաց Ալեքսանդր Պանովը:

Հանդիպման սկզբում ակադեմիայի ռեկտորը հակիրճ ներկայացրեց Ռուսաստանի Դաշնության ներքին քաղաքականության մի քանի ոլորտները, ապա պատասխանեց ուսանողների եւ դասախոսների հարցերին:

Ուսանողներից ոմանք հարցերի միջոցով փորձեցին պարզել, թե ինչ կարծիք ունի Ալեքսանդր Պանինը վերջին ժամանակաշրջանում Ռուսաստանում բնակվող հայերի նկատմամբ Ռ տարվող քաղաքականության մասին: Ռեկտորը նշեց, որ Ճիշտ չի լինի կարծել, որ ՌԴ-ն հատուկ քաղաքականություն է վարում հայերի նկատմամբ:

ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարկարովը նշեց, որ Դիվանագիտական ակադեմիայի ռեկտորը ԵՊՀ ղեկավարության հետ քննարկել է երկու բարձրագույն ուսումնական հաստատությւնների համագործակցության ծրագիրը:

Այլ նորություններ
«ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ 1000 ՄՂՈՆ ՃԱՆԱՊԱՐՀ ՈՒՆԵՆՔ ԱՆՑՆԵԼՈՒ, ԵՎ ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԵՐՆ ԱՐԴԵՆ ԱՐՎԱԾ ԵՆ». ՀՀ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՌՈՄԱՆՈՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն այսօր հանդիպել է ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ու ուսանողության ներկայացուցիչների հետ: Նախարարի հետ հարազատ ֆակուլտետ էին այցելել Անտառային կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արթուր Պետրոսյանն ու «Հիդրոօթերևութաբանության մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ.պ. Լևոն Ազիզյանը:
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՈՒՀԵՏ ԱՎԵԼԻ ՀԱՃԵԼԻ ԵՎ ԲԱՐԵԿԵՑԻԿ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ. ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՎԱԾ ԵՎ ԿԱՀԱՎՈՐՎԱԾ ՆՈՐ ՍԵՆՅԱԿ ՈՒՆԻ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել Իրավաբանական կլինիկայի վերանորոգված և կահավորված նոր սենյակի բացման հանդիսավոր արարողությունը: