28.11.2008 | 
Գիտություն
ՆՈՐԻՑ ՄԵԾ ԱՍՏՂԱԳԵՏԻ ՄԱՍԻՆ
ՆՈՐԻՑ ՄԵԾ ԱՍՏՂԱԳԵՏԻ ՄԱՍԻՆ
Վիկտոր Համբարձումյանի ծննդյան 100-ամյակին նվիրված ուսանողական գիտաժողովին զեկույցներով հանդես կգան 7 ուսանող:

ԵՊՀ ուսանողական գիտական ընկերությունը եւ Ֆիզիկայի ու Ռադիոֆիզիկայի ֆակուլտետների ուսանողները նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 1-ը կանցկացնեն ուսանողական գիտաժողով:

Գիտաժողովին մասնակցում են ոչ միայն Մայր բուհի ուսանողները, այլեւ Բյուրականի աստղադիտարանից հրավիրված մասնագետներ:

Նոյեմբերի 28-ին ԵՊՀ Կոնֆերենց դահլիճում տեղի ունեցավ գիտաժողովի հանդիսավոր բացումը: Բացման խոսքով հանդես եկան Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դեկան Յուրի Վարդանյանը, Աստղաֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր Մուշեղ Ղազարյանը եւ ԵՊՀ ՈՒԳԸ-ի նախագահ Կառլեն Խաչատրյանը:

Յուրի Վարդանյանը կարեւորեց նման նախաձեռնության շարունակությունը, քանի որ նմանաբնույթ գիտաժողովներն անմար են պահում գիտության ասպարեզում մեծ վաստակ ու համբավ ունեցող, աշխարհահռչակ հայորդու` Վիկտոր Համբարձումյանի հիշատակը: 

«Մոտ մեկ ամիս առաջ հենց նույն դահլիճում ձեր ավագ ընկերները` ձեր դասախոսները, նմանօրինակ գիտաժողով էին կազմակերպել: Սիրելի´ ուսանողներ, ձեր ընտրած մասնագիտությունը հնարավորություն է տալիս շփվելու ողջ տիեզերքի հետ, քանի որ ֆիզիկան գիտությունների գիտությունն է: Դուք այսօր հնարավորություն ունեք զբաղվելու գիտական գործունեությամբ,եւ գիտության ասպարեզում առկա խոչընդոտները թող երբեք ձեզ չվախեցնեն, այլեւ ուժ ու համառություն հաղորդեն ամուր քայլերով առաջ շարժվելու համար»,- ասաց Յուրի Վարդանյանը: 

Գիտաժողովի ընթացքում կարդացած զեկույցների հիմնական թեմաներն էին` «Ակտիվ գալակտիկաների ռադիո եւ ինֆրակարմիր բնութագրերը», «Հեռավոր (z>1) ռադիոգալակտիկաների ուսումնասիրությունը», «Քվարկային աստղերը որպես նոր տիպի գերխիտ երկնային մարմիններ»:

Շնորհավորելով գիտաժողովի մասնակիցներին` ԵՊՀ ՈՒԳԸ-ի նախագահ Կառլեն Խաչատրյանը ավելացրեց. «Նմանաբնույթ գիտաժողովները եւս մեկ անգամ հաստատում են, որ մեր երկրում ամենեւին էլ գիտությունը չի մահանում, ավելին` այն զարգանում է, ինչպես օրինակ` մեր շախմատի արքաների փայլուն հաղթանակը»:

Ի դեպ, նոյեմբերի 29-ին գիտաժողովի մասնակիցները կլինեն Բյուրականում, կայցելեն աստղադիտարան, կլսեն դասախոսություններ, իսկ դեկտեմբերի 1-ին ԵՊՀ-ում տեղի կունենա Վիկտոր Համբարձումյանի ծննդյան 100-ամյակին նվիրված գիտաժողովի փակումը, որի ընթացքում մասնակիցները կպարգեւատրվեն պատվոգրերով:

Այլ նորություններ
«ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԽՆԱՅԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ». ԱՐՄԵՆ ԹՌՉՈՒՆՅԱՆ
Ամբողջ աշխարհն այսօր պայքարում է նոր կորոնավիրուսի (COVID19) դեմ՝ իրականացնելով տարաբնույթ միջոցառումներ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հայտարարված աշխարհավարակի պատճառ դարձած կորոնավիրուսով այսօր աշխարհում վարակված է ավելի քան 1 մլն մարդ: Հայաստանում նոր կորոնավիրուսային հիվանդության հաստատված ավելի քան 730 դեպք է գրանցվել: Երկրում հաստատված է արտակարգ դրություն: Ստեղծված իրավիճակի, իրականացվող միջոցառումների արդյունավետության և սպասվող քայլերի մասին զրուցել ենք ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, կենսաբ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արմեն Թռչունյանի հետ:
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԱՆԱՀԻՏ ՄԱՆԱՍՅԱՆԻ՝ «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ ԿԱՅՈՒՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԳՐԱՎԱԿԱՆ» ՄԵՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՆԳԼԵՐԵՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հրապարակվել է ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ, իրավ. գիտ. թեկնածու, Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Անահիտ Մանասյանի՝ «Սահմանադրական կայունությունը՝ որպես կայուն ժողովրդավարության կարևորագույն գրավական» («Constitutional Stability as an Important Prerequisite for Stable Democracy») անգլերեն մենագրությունը: