03.07.2007 | 
Հասարակություն
ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐ ՍՏԱՑԱՆ
ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐ ՍՏԱՑԱՆ
Հուլիսի 3-ին ԵՊՀ 3-րդ մասանշենքի լսարաններից մեկում տոն էր: Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի 67 շրջանավարտներ ստացան իրենց մագիստրոսական վկայականները:

Վկայականների հանձնման պաշտոնական արարողության նախաձեռնությունը ուսանողներինն էր: Ֆակուլտետի ղեկավարության համար փոքրիկ միջոցառումը անակնկալ էր:

«Ձեր նախաձեռնությունը մեզ ուրախացնում է եւ պարտավորեցնում. այսուհետ ամեն ինչ կանենք` վկայականների հանձնումը գեղեցիկ տոնի վերածելու համար»,- նշեց Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանը:

Շրջանավարտներին վկայակաները հանձնեցին ֆակուլտետի դեկանը եւ ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների եւ հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արսեն Քարամյանը:

«Ցանկանում եմ, որ ձեր` այստեղ ձեռք բերած գիտելիքները կարողանաք կյանքում գործնականում եւս կիրառել, կիրառել ի շահ մեր պետության, ի շահ ձեզ եւ ի շահ Մայր բուհի»,- ասաց Արսեն Քարամյանը:

«Շարունակեք սովորել եւ խորացեք գիտության մեջ, ձեր առջեւ հրաշք աշխարհ է բացվելու»,- կոչ արեց ֆակուլտետի ծրագրավորման եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ Սեմյոն Նիգիյանը:

«Քաջ գիտակցում ենք, որ ավարտում ենք լավագույն բուհի լավագույն ֆակուլտետը,- ժպտում է շրջանավարտ Արտյոմ Հարությունյանը եւ ավելացնում,- վստահեցնում ենք, որ ձեր ներդրած ջանքերը շատ շուտով կտան իրենց արդյունքները»:

Այլ նորություններ
«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՍԻՄՎՈԼԻԶՄ. ՄԻ՞Ֆ, ԹԵ՞ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ». ԱՌՑԱՆՑ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ, ՀՀ արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ այսօր Իրավագիտության ֆակուլտետի ուսանողների համար իրականացվել է առցանց դասախոսություն, որի բանախոսներն են եղել Անահիտ Մանասյանը և Լատվիայի նախագահի՝ իրավական քաղաքականության հարցերով խորհրդական, Լատվիայի համալսարանի իրավունքի տեսության և պատմության ամբիոնի վարիչ Յանիս Պլեպսը:
ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ  ԾԱՆՈԹԱՑԵԼ ԵՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻՆ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ, Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի աջակցությամբ տեղի է ունեցել հանդիպում-քննարկում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ: