23.10.2009 | 
Կրթություն, Գիտություն
ԱՆՁԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐՆ ԱԿՏՈՒԱԼ ԵՆ
ԱՆՁԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐՆ ԱԿՏՈՒԱԼ ԵՆ
Այսօր ԵՊՀ-ում մեկնարկեց «Անձի զարգացման հիմնախնդիրները» խորագիրը կրող միջազգային երկօրյա գիտաժողովը:

Գիտաժողովը կազմակերպել է Երեւանի պետական համալսարանի փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետը: Այն նվիրված է ԵՊՀ-ի 90-ամյա հոբելյանին եւ «Անձի եւ մասնագիտական գործունեության հոգեբանության գիտահետազոտական լաբորատորիայի» ստեղծման 30-ամյակին:

 

Գիտաժողովն ընթանալու է երեք նստաշրջաններով, որոնք աշխատելու են միաժամանակ: Հայաստանյան մասնակիցների թիվը մոտ 100-ն է, իսկ արտասահմանյան երկրներից ժամանող գիտնականների թիվը` շուրջ երեք տասնյակ. նրանք հիմնականում ներկայացնում են ԱՊՀ տարածաշրջանը, եվրոպական եւ արաբական որոշ երկրներ:

 

Ողջույնի խոսքում ԵՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Արամ Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց բոլոր ներկաներին, հյուրերին` համագործակցության պատրաստակամության համար: «Առանց համագործակցության չի կարող լինել զարգացում ոչ միայն գիտության եւ կրթության ասպարեզում, այլեւ` ընդհանրապես:

 

Գիտաժողովի թեման արդիական է եւ կարեւոր ողջ հասարակության համար»,- նշեց ԵՊՀ ռեկտորը: Արտասահմանից ժամանած մասնակիցները գիտաժողովի մասին տեղեկացել են ԵՊՀ պաշտոնական կայքէջում տեղադրված հայտարարությունից: Կազմակերպիչների խոսքերով` մասնակիցների ակտիվությունը պայմանավորված է գիտաժողովի կարեւորությամբ: Լաբորատորիայի գիտական ղեկավար պարոն Աղուզումցյանն այս գիտաժողովը կարևորում է նաեւ այն հանգամանքով, որ մեր երկրում անկախացումից ի վեր այսպիսի մասշտաբի միջոցառումներ քիչ են կազմակերպվել:

 

Բայց ավելի հատկանշական է թեմատիկան: «Այստեղ դրված է անձի զարգացման հոգեբանության հարցը: Այսինքն` սա հնարավորություն է տալիս անձին տեսնել զարգացման տարբեր ուղղությունների մեջ», - ասում է նա: Ռուբեն Աղուզումցյանն իր խոսքում առանձնակի մատնանշեց «Անձի և մասնագիտական գործունեության հոգեբանության գիտահետազոտական լաբորատորիայի» կարեւորությունը Փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի կայացման ու զարգացման գործում: 30 տարվա պատմություն ունեցող «Անձի եւ մասնագիտական գործունեության հոգեբանության գիտահետազոտական լաբորատորիան» վերջին տարիներին իր գործունեության հիմնական շեշտը դրել է այս ուղղության վրա` հիմք ընդունելով տարիների ընթացքում լաբորատորիայի աշխատակիցների կատարած ուսումնասիրությունները:

 

Եվ բացի այդ, այս թեման շատ քիչ է ուսումնասիրված: Տպագրվել է նաեւ գիտաժողովի նյութերի 450 էջանոց ժողովածուն, որտեղ ներառված են բոլոր մասնակիցների աշխատանքներն իրենց մայրենի լեզվով, որոնք բաժանվեցին մասնակիցներին ու հյուրերին: Գիտաժողովն իր աշխատանքները կշարունակի նաեւ վաղը: Առանձին սեկցիաներում կքննարկվեն «Անձի ինքնագիտակցության եւ ինքնաիրացման հիմնահարցեր», «Մշակութային եւ էթնիկական ինքնություն, տոլերանտ գիտակցություն» եւ այլ թեմաներ:

Այլ նորություններ
 «ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ 7-ՐԴ ՀԱՄԱՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՊՀ-ՈՒՄ
Երևանի պետական համալսարանի Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել «Գիտական Արցախ» պարբերականի 2020 թ. 4-րդ (ընդհանուր առմամբ 7-րդ) համարի քննարկումը խմբագրական խորհրդի անդամների և հոդվածագիրների հետ։
ՌՈՒՍ ՀԱՅՏՆԻ ՖԻԶԻԿՈՍ ԻԳՈՐ ԿՈՒՐՉԱՏՈՎԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել ռուս մեծ գիտնական Իգոր Կուրչատովի կիսանդրու հանձնման հանդիսավոր արարողությունը, այնուհետ ցուցադրվել է նրա մասին պատմող հոլովակ ու միջուկային արդյունաբերության զարգացման մասին դասախոսություն ֆակուլտետի ուսանողների համար։