Գիտաժողովին ֆակուլտետի ղեկավարությունից եւ ուսանողներից բացի մասնակցում էին նաեւ այլ ֆակուլտետների դասախոսներ, ինչպես նաեւ Տեխասի համալսարանի դասախոս, սոցիոլոգիայի դոկտոր Սինթիա Բաքլին:
Առաջինն իր զեկույցն ընթերցեց Սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Լյուդմիլա Հարությունյանը: Դեկանը խոսեց «Նոր ինքնության որոնումները Հայաստանի արդի քաղաքական իրավիճակի համատեքստում» թեմայի շուրջ:
«Ինքնության խնդիրը նոր երեւույթ չէ: Այն ծագել է դեռեւս 19-րդ դարում եւ մտահոգել գրեթե բոլոր ոլորտների մասնագետներին: Ուստի շատ կարեւոր է, որ այս քննարկումներին սոցիոլոգներից բացի ներկա են նաեւ այլ ֆակուլտետների ներկայացուցիչներ: Վստահ եմ, որ զեկուցումներից հետո սպասվող քննարկումների ընթացքում, որին մասնակցելու են նաեւ ուսանողները, ինքնության հիմնահարցին վերաբերող նոր մոտեցումներ եւ տեսակետներ կգրանցվեն»,- ասաց Լյուդմիլա Հարությունյանը:
Իրենց զեկույցները ներկայացրին նաեւ Սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Մկրտչյանը եւ Մշակութաբանության ամբիոնի վարիչ Համլետ Պետրոսյանը: Սինթիա Բաքլին իր տեսակետը ներկայացրեց ինքնության վերաբերյալ ժամանակակից բանավեճերի եւ սոցիալական զարգացումների մասին:
Դասախոսներից հետո զեկույցներ կարդացին նաեւ ֆակուլտետի ուսանողները:
Գիտաժողովի երկրորդ մասում անցկացվեցին բանավեճ-քննարկումներ, որոնց ընթացքում մասնակիցներն անդրադարձան ինքնության խնդիրներին` «Ինքնությունը որպես խմբային ինքնանույնացում. ազգը ժամանակակից պայմաններում», «Ինքնությունը որպես անձի ինքնանույնացում. մասնակցային գործընթացներ եւ գենդերային դրսեւորումներ», «Ինքնություն եւ հասարակություն. սոցիալական զարգացումներ եւ բարեփոխումներ»:

Երևանի պետական համալսարանի Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել «Գիտական Արցախ» պարբերականի 2020 թ. 4-րդ (ընդհանուր առմամբ 7-րդ) համարի քննարկումը խմբագրական խորհրդի անդամների և հոդվածագիրների հետ։
Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել ռուս մեծ գիտնական Իգոր Կուրչատովի կիսանդրու հանձնման հանդիսավոր արարողությունը, այնուհետ ցուցադրվել է նրա մասին պատմող հոլովակ ու միջուկային արդյունաբերության զարգացման մասին դասախոսություն ֆակուլտետի ուսանողների համար։