21.04.2022 | 
Կրթություն, Մշակույթ
ԵՊՀ ԱՍՏՎԱԾԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՆՇՎԵՑ ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ
ԵՊՀ ԱՍՏՎԱԾԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՆՇՎԵՑ ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ
Ֆակուլտետի ՈՒԽ-ն կազմակերպել էր Սուրբ Հարության տոնին նվիրված միջոցառում՝ նպատակ ունենալով ուսանողներին մանրամասն ներկայացնելու ազգային-եկեղեցական տոնը, ծիսական ուտեստներն ու արարողակարգը:

Միջոցառումը մեկնարկեց Տերունական աղոթքով, որը հնչեց երկու լեզվով՝ գրաբարով և հին հունարենով: Այնուհետև միջոցառման կազմակերպիչները ներկայացրին տոնի խորհուրդն ու բովանդակությունը: Միջոցառման կազմակերպիչների թվում էր նաև ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դոցենտ Ս. Ավետյանը:

 

 

ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկան, պ.գ.դ., պրոֆ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը ողջունեց ուսանողներին, շնորհակալություն հայտնեց նման տոնակատարություն կազմակերպելու համար. «Այս տեսակ միջոցառումները պետք է շարունակական լինեն, քանի որ ուսանողները ներգրավվում են ազգային-եկեղեցական տոներին»:

 

Կրոնի պատմության և տեսության ամբիոնի ասիստենտ Վարդան Խաչատրյանը ներկայացրեց տոնի ազգագրական խաղերի տեսակները և նրանց կատարման ձևերը, որից հետո ներկաների համար կազմակերպվեցին խաղեր:

 

Միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ «Լուսէ» համույթը, ապա Հայ առաքելական եկեղեցու սարկավագները շարականներ երգեցին, և նրանց ձայնակցեցին ֆակուլտետի ուսանողները:

 

 

Ուսանողները ներկայացրին զատկական սեղանը, որից հետո հավաստագիր տրվեց «Լուսէ» համույթին` ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի հետ ակտիվ համագործակցության համար:

 

Հանդիպումն ավարտվեց ծիսական ուտեստների հյուրասիրությամբ:

Այլ նորություններ
 «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՓԱՌԱՏՈՆ-2023»-Ի ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԸ ԵՊՀ-ՈՒՄ
Երևանի և ՀՀ մարզերի 40 ուսհաստատությունների մասնակիցները «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2023»-ին, որն անցկացվում է արդեն երրորդ անգամ, ներկայացրին 80-ից ավելի հետազոտական նախագծեր «Մաթեմատիկա և ծրագրավորում», «Ֆիզիկա և աստղագիտություն», «Քիմիա», «Կենսաբանություն» և «Հասարակական գիտություններ» անվանակարգերում:
ՆՈՐ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՎ ԱՌԿԱ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ԼՐԱՄՇԱԿՈՒՄ․ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԵՊՀ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
Օրակարգային և ընթացիկ հարցերով տեղի է ունեցել ԵՊՀ նոր ձևավորված գիտխորհրդի առաջին նիստը, որի ժամանակ հաստատվել են հանձնաժողովների կազմերը, քննարկվել և ընդունվել են մի շարք կանոնակարգեր ու ընթացակարգեր։