19.10.2021 | 
Հասարակություն
«CV ԳՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻՆ ՃԻՇՏ ՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՒ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ». ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԸ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ Է ԵՐԿՕՐՅԱ ԴԱՍԸՆԹԱՑ
«CV ԳՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻՆ ՃԻՇՏ ՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՒ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ». ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԸ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ Է ԵՐԿՕՐՅԱ ԴԱՍԸՆԹԱՑ
ԵՊՀ-ում այսօր մեկնարկել է «CV գրելու և հարցազրույցին ճիշտ պատրաստվելու հմտություններ» խորագրով երկօրյա դասընթացը:

Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի տնօրեն Լիլիթ Հակոբյանը, որը դասընթացի բանախոսն է, մեզ հետ զրույցում խոսեց թեմայի ընտրության պատճառների ու կարևորության մասին. «Վերջերս, պարբերաբար դիտարկելով մեր ստացած CV-ները, որոնք պետք է ուղարկենք գործընկերներին, տարբեր ծրագրերի, կամավորական աշխատանքների, ինթերնշիփերի, հասկացանք, որ մեր ուսանողները ճիշտ ու գրագետ CV կազմել չգիտեն, այդ պատճառով որոշեցինք նշված թեմայով ևս մեկ անգամ հանդիպում կազմակերպել»:

 

 

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Լիլիթ Հակոբյանը նախ ներկայացավ, խոսեց իր աշխատանքային փորձի մասին, նշեց, որ հանդիպման ընթացքում քննարկվելու են ոչ միայն գրագետ ու ճիշտ CV գրելու տեխնիկական հմտություններն ու CV-ում անթույլատրելի սխալները, այլև բովանդակային մասը, արդյունավետ հարցազրույցի հիմնական սկզբունքները, ժեստերի լեզուն, վայելչահագուստը (dresscode). «Հուսով եմ, որ ավելի ակտիվ կլինեք և ապագայում ևս կմասնակցեք մեր կենտրոնի կազմակերպած միջոցառումներին»:

 

Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի տնօրենը տեսապատկերների միջոցով ուսանողներին ներկայացրեց SWOT վերլուծությունը, ինչից հետո մասնակիցներից յուրաքանչյուրը նշված մեթոդով կատարեց վերլուծություն՝ փորձելով ներկայացնել իր ուժեղ ու թույլ կողմերը, կրթության ստացած հնարավորություններն ու աշխատաշուկայի ռիսկերը:

 

 

Բանախոսն ուսանողներին պատմեց հարցազրույցի ընթացքում մի շարք կարևոր նրբությունների՝ ժեստերի, դիմախաղի, հագուստի մասին, որոնք առաջին հայացքից մանրուք են թվում, սակայն իրականում կարևոր դեր ունեն. «Հարցազրույցի արդյունավետության ու հետագայում աշխատանքի ընդունվելու հնարավորության վերաբերյալ հետաքրքիր վիճակագրություն կա, ըստ որի՝ առաջին 10 վայրկյանը ենթագիտակցորեն ազդում է հարցազրույցը վարող մասնագետի վրա, ինչն էլ իր հերթին ազդում է տրվող հարցերի ու մասնակցի նկատմամբ ձևավորվող վերաբերմունքի վրա»:

 

 

Հավելենք, որ երկօրյա դասընթացի շրջանակում քննարկվելու են ներկայանալի ու ավելի մեդիագրագետ լինելու, հայկական աշխատաշուկայի, առկա խնդիրների ու մարտահրավերների, միջազգային փորձի մասին, թե ինչ ռեսուրսներից կարելի է օգտվել աշխատաշուկայի հնարավորություններին ծանոթանալու համար, ինչպես նաև մոտիվացիոն նամակ, ուղեկցող նամակ, ռեզյումե կազմելու վերաբերյալ մանրամասներ:

Հասմիկ Ասլանյան

 

 

 

Այլ նորություններ
ԲԱՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում կազմակերպվել էր միջոցառում, որի ընթացքում ՄՊՀ անդամ, Իրավագիտության ֆակուլտետի դասախոս, ի.գ.թ.Տիգրան Մարկոսյանը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողներին ներկայացրեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի գործառույթներն ու լիազորությունները:
«ՉՆԱՅԱԾ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ ԱՌԱՋԱՐԿՆԵՐՆ ԱՎԵԼԻ ԳՐԱՎԻՉ ԵՆ, ԲԱՅՑ ՄԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է, ՄԵՆՔ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻՆԸ». ԱՆԱՀԻՏ ՕՐԲԵԼՅԱՆ
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի սերվիս բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի Անահիտ Օրբելյանը վստահ է, որ Հայաստանը զբոսաշրջության ոլորտում մեծ ներուժ ունի: Երիտասարդ համալսարանականն ունի իր տեսլականը պետության զարգացման համար, որի առանցքային տարրը երիտասարդն է՝ հայրենասեր ու նպատակասլաց: