07.05.2009 | 
Ուսանողական, Գիտություն
ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻՑ ԱՐՎԵՍՏ ՄԵԿ ՔԱՅԼ Է
ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻՑ ԱՐՎԵՍՏ ՄԵԿ ՔԱՅԼ Է
Ապագա լրագրողները Ցեղասպանություն վերապրած սերնդի ցավն ու մտորումներն արտահայտել էին գրչի ու վրձնի լեզվով:

Այսօր ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում ամփոփվեցին Ցեղասպանության թեմային նվիրված ակնարկների, էսսեների, կոլաժների եւ կերպարվեստի գործերի մրցույթի արդյունքները: Միջոցառումը նախաձեռնել էր Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ՈՒԳԸ-ն:

 

Չնայած մրցույթին մասնակցել են 1-ին եւ 2-րդ կուրսի ուսանողներ, կազմակերպիչները վստահ են, որ եթե նմանաբնույթ մրցույթները շարունակական լինեն, ապա ուսանողները կսկսեն ավելի ակտիվ մասնակցել: «Այս միջոցառումը մեր ուսանողներին հնարավորություն տվեց արտահայտել իրենց մտքերն ու մոտեցումները Ցեղասպանության թեմայի վերաբերյալ:

 

Մասնավորպես ուրախալի է այն փաստը, որ մի քանի ուսանողներ աշխատանքներ էին ներկայացրել կոլաժի, գունանակարի եւ գծանկարի ժանրով»,- ասաց ՈՒԳԸ նախագահ Վարդիթեր Ղազարյանը: Մասնակիցներից յուրաքանչյուրը ներկայացնում էր իր աշխատանքը, իսկ բարձր կուրսի ուսանողները փորձում էին խորհուրդներ տալ իրենց կրտսեր գործընկերներին: «Բոլոր աշխատանքներն էլ ինքնատիպ էին ու յուրահատուկ: Սակայն հրապարակախոսական ժանրով ներկայացված գործերում շատ էր հուզականությունը, պաթետիզմը եւ սենտիմենտալությունը: Իհարկե, դա չի նշանակում, որ ժուռնալիստիկան զուրկ է հուզականությունից, սակայն պետք է հիշել, որ լրագրությունը հստակություն եւ փաստեր սիրող մասնագիտություն է»,- ասաց մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի Մարիամ Կարապետյանը:

 

Եվ քանի որ ներկայացված աշխատանքները քիչ էին (կերպարվեստի 3 եւ հրապարակախոսական ժանրի 4 գործեր), ուստի գրեթե բոլոր մասնակիցներն էլ` որպես մրցանակ, գրքեր ու պատվոգրեր ստացան: Միջոցառման ավարտին կազմակերպիչները հայտարարեցին, որ բոլոր աշխատանքները կցուցադրվեն, իսկ նմանաբնույթ մրցույթները շարունակական կլինեն եւ կընգրկեն առավել լայն շրջանակներ:

Այլ նորություններ
«ՔՐԴԱԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ»․ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՎ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել «Քրդերն ու Իրաքյան Քուրդիստանը տարածաշրջանային զարգացումների համատեքստում» խորագրով գիտաժողով:
ԵՊՀ ԱՍՊԻՐԱՆՏՆԵՐԸ՝ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԾ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂ
Դեռևս մայիսին ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն կազմակերպել էր գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի ընտրության «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2020» մրցույթը: