13.01.2009 | 
Ուսանողական, Մշակույթ
ԱՆԴԱՄԱԿՑՈԻԹՅՈԻՆ ELIA-ԻՆ
ԱՆԴԱՄԱԿՑՈԻԹՅՈԻՆ ELIA-ԻՆ
Երեւանի պետական համալսարանը հանձինս ԵՊՀ մշակույթի կենտրոնի եւ «Համալսարանական» թատրոն-ստուդիայի Եվրամիության արվեստների լիգայի (ELIA) լիիրավ անդամ է:

«Համալսարանական» թատրոն-ստուդիան հիմնադրվել է 2005 թ-ի փետրվարին, իսկ արդեն 2006 թ-ի հոկտեմբերին թատրոն-ստուդիան երկու` Վ. Սարոյանի «Հե~յ, ո՞վ կա… Պատասխանում է «Ջիմ Դենդին»» ներկայացմամբ եւ Դ. Դեմիրճյանի «Քաջ Նազար» երաժշտական բեմադրությամբ մասնակցել է «Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնին: «Համալսարանական» թատրոն-ստուդիան այդ փառատոնի մասնակից միակ ուսանողական թատերախումբն էր:

 

Թատրոն-ստուդիայի պրոֆեսիոնալ ներկայացումները շահագրգռել էին «Հայֆեստ» փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանին, ով էլ «Համալսարանական» թատրոն-ստուդիան ներկայացրել է Եվրամիության արվեստների լիգայի (ELIA) նախագահին:

 

ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանն ասում է, որ եվրոպական այդ կառույցին անդամակցելն այդքան էլ հեշտ չի եղել. «Մոտ մեկուկես տարի լուրջ աշխատանքներ են կատարվել, հաշվի է առնվել նաեւ այն հանգամանքը, որ Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի կազմում ընդգրկված են Արվեստաբանության եւ Մշակութաբանության բաժինները, եւ միայն 2008 թվականի նոյեմբերին է ԵՊՀ-ն դարձել Եվրամիության արվեստների լիգայի (ELIA) լիիրավ անդամ»: Տիկին Դավթյանն ավելացրեց, որ այսպիսի համագործակցության արդյունքում նրանք կունենան մասնագետների փոխադարձ այցելություններ («master class»), գիտաժողովներ, ամառային դասեր, հրավերներ:

 

Ի վերջո, ԵՊՀ-ն նաեւ մշակույթի տեսանկյունից կճանաչվի արտասահմանյան բուհերում: ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրենը հավաստեց. «Որքան նման անդամակցությունն ուրախացնող է եւ ոգեւորող, նույնքան էլ պարտավորեցնող է. այսուհետ ավելի շատ պիտի աշխատենք, ավելի բարձրորակ ներկայացումներ պիտի բեմադրենք»: Ի դեպ, տիկին Դավթյանը շնորհավորեց նաեւ բոլոր համալսարանականներին Նոր տարվա եւ Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ` հոբելյանական տարում նրանց մաղթելով նորանոր ձեռքբերումներ եւ հաջողություններ ձեռնարկած եւ սպասվելիք բոլոր գործերում:

Այլ նորություններ
ԵՊՀ ՈՒԳԸ-Ն ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսի տարածման և ՀՀ կառավարության կողմից արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշում կայացնելու առաջին իսկ օրերից ԵՊՀ ՈՒԳԸ-ն շարունակում է իրականացնել իր աշխատանքները: Մեզ հետ զրույցում ՈՒԳԸ նախագահ Մերի Փանոսյանը պատմել է, թե ինչ մեթոդներ և միջոցներ են կիրառել՝ այս ընթացքում արդյունավետ միջոցառումներ կազմակերպելու համար:
«ԵԹԵ ՄԵՆՔ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՆՔ ԱՅՆ ՏԵՍԱԿԵՏԸ, ՈՐ ԹԱՏՐՈՆԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՔՐ ՄՈԴԵԼՆ Է, ԱՊԱ ԱՅՆ ԱՐՏԱՑՈԼՈՒՄ Է ՏՎՅԱԼ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ». ՎԱՐԴԱՆ ՄԿՐՏՉՅԱՆ
Հեռավար ուսուցման շրջանակում ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետն այսօր իր առցանց տիրույթում հյուրընկալել էր Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի տնօրեն, դերասան, արվեստագետ, մշակութային գործիչ Վարդան Մկրտչյանին: