24.11.2021 | 
Հասարակություն
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՊՀ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՊՀ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում կազմակերպել էր տեղեկատվական հանդիպում ուսանողների հետ։

Հանդիպման ընթացքում ուսանողներին ողջունեց Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի տնօրեն Լիլիթ Հակոբյանը, որը ներկայացրեց կենտրոնի կառուցվածքն ու գործունեությունը, անդրադարձավ իրենց կողմից կազմակերպած վարպետության դասընթացներին:

 

 

«Հարկ է նշել, որ կենտրոնը բավականին ակտիվ համագործակցում է ՀՀ-ի աշխատաշուկայի ամենահայտնի  ընկերությունների հետ, պարբերաբար կազմակերպում է փոխայցելություններ»,- նշեց Լիլիթ Հակոբյանը:

Նա նաև փաստեց, որ կենտրոնի գործունեության շնորհիվ ԵՊՀ ուսանողները բացառիկ հնարավորություն են ստանում մասնակցելու տարաբնույթ դասընթացների, ձեռք բերելու աշխատաշուկայում նորանոր կապեր և փորձառություն:

 


Լիլիթ Հակոբյանն առաջարկեց ուսանողներին գրանցվել կենտրոնի տվյալների բազայում անհրաժեշտ տեղեկատվությունն առաջինը ստանալու նպատակով, ինչպես նաև խոսեց առկա թափուր հաստիքների, մասնագիտական պրակտիկաների հնարավորությունների, առաջիկայում նախատեսվող դասընթացների մասին. «Կենտրոնի կարևոր նպատակներից է ուսանողներին ծանոթացնել աշխատաշուկայի պահանջներին և մարտահրավերներին:

ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը նույնպես  բարձր գնահատեց կենտրոնի գործունեությունը՝ շեշտելով, որ կարևոր առաքելություն է գործատու-բուհ կապն ամուր պահելը:

 

 

Հանդիպմանը մասնակցում էին նաև Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի գործընկեր կազմակերպությունների («TAccount» ՍՊԸ և «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ) ներկայացուցիչները, որոնք, ներկայացնելով իրենց ընկերությունների պատմությունն ու գործունեությունը, հանդես եկան իրենց կազմակերպություններում առկա թափուր հաստիքների և պրակտիկայի մասին հայտարարություններով:

 



«TAccount» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Միլենա Հովակիմյանն էլ առանձնահատուկ շեշտեց, որ այս պահին իրենց ընկերությունում առկա է հաշվապահի մոտ 20 թափուր հաստիք, ԵՊՀ ուսանողները հնարավորություն ունեն մասնակցելու վարձատրվող պրակտիկաների, ինչպես նաև հետագայում աշխատանքի անցնելու:

 



 Ուսանողներն իրենց դիմում-հայտերը կարող են ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ look@taccount.am՝ նշելով ԵՊՀ ուսանող:

 

Այլ նորություններ
ԵՐԲ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՃԱՄՓՈՐԴԵԼՆ Է. ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՌԱՋԱՐԿ Է ԱՐԵԼ
Երևանի պետական համալսարանի և «Fly one Armenia» («Ֆլայ ուան Արմենիա») ավիաընկերության միջև հաստատված համագործակցության շրջանակում տեղի ունեցավ հանդիպում երկու կառույցների ներկայացուցիչների, ինչպես նաև ԵՊՀ ուսանողների միջև։
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱՆ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԲԻՈՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնն ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանողների համար կազմակերպել էր տեղեկատվական հանդիպում՝ «Բիոտեխ ծրագրային ապահովման ճարտարագիտությունը թվային ճշգրիտ բժշկության մեջ» խորագրով: