22.11.2022 | 
Կրթություն, Գիտություն
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ ԷՐ ՀԵՌԱՎԱՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳՈՐԾԱՏՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ ԷՐ ՀԵՌԱՎԱՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳՈՐԾԱՏՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը շարունակում է անցկացնել հանդիպումներ «Align Technology» և «Armenian Code Academy» ընկերությունների հետ համագործակցության շրջանակում։ Այս անգամ կազմակերպվել էր առցանց հանդիպում ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի և ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանողների հետ։

Հանդիպման բանախոսները ԵՊՀ ուսանողներին ծանոթացրին իրենց կազմակերպության գործունեությանը, ստորաբաժանումների աշխատանքին, աշխատանքի ընթացքում կիրառվող մեթոդներին և կարիերա ստեղծելու համար իրենց թիմին միանալու առավելություններին։ Նրանք ներկայացրին նաև վճարվող պրակտիկայի մասնակցելու հնարավորությունները և անցկացվող դասընթացները, որոնց մասնակցելով՝ ուսանողները կստանան հավաստագիր, իսկ իրենց լավագույնս դրսևորած մասնակիցները հնարավորություն կունենան աշխատանքի ընդունվելու։

 

Հանդիպումն ընթացավ հարցուպատասխանի մթնոլորտում, որն ուսանողներին հնարավորություն ընձեռեց ստանալու իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։ Հանդիպման ավարտին որոշ ուսանողներ արդեն իսկ ընկերություն դիմելու ցանկություն հայտնեցին՝ հետագայում աշխատելու հեռանկարով։

 

Նշենք, որ հանդիպումը կայացավ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի, մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետների ուսանողական խորհուրդների աջակցությամբ։

 

Հիշեցնենք, որ ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի, «Align Technology» բժշկական սարքավորումների համաշխարհային ընկերության և «Armenian Code Academy» ընկերության համագործակցության շրջանակում ԵՊՀ-ում վերջերս կազմակերպվել էր տեղեկատվական հանդիպում:

Այլ նորություններ
«ՄՐՑՈՒՅԹՆԵՐՆ ՈՒՍԱՆՈՂԻ ՀԱՄԱՐ ՀԻԱՆԱԼԻ ԱՌԻԹ ԵՆ ՎԵՐԱՐԺԵՎՈՐԵԼՈՒ ՍԵՓԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ». ԱՇՈՏ ՄԿՐՅԱՆ
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանող Աշոտ Մկրյանը մագիստրոսի կրթական ծրագրով «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի հայագիտական ոլորտում 2-րդ տեղի մրցանակակիր է: Աշոտի հետ զրույցը ուղենշում է, թե ինչ ճանապարհ է անհրաժեշտ անցնել լավագույն ուսանող ճանաչվելու համար:
ԻՆՉՊԵ՞Ս ԴԻՄԵԼ «ԷՐԱԶՄՈՒՍ+» ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ. ՈՒՂԵՑՈՒՅՑ
ԵՊՀ ուսանողներն ու ասպիրանտները յուրաքանչյուր կրթական աստիճանում հնարավորություն ունեն մեկ անգամ մասնակցելու «Էրազմուս+» փոխանակման ծրագրին և կրթություն ստանալու եվրոպական մի շարք բուհերում։ Ընդհանուր ուսումնառության ժամկետը չի կարող լինել 3 ամսից պակաս և 12 ամսից ավելի: