30.03.2009 | 
Ուսանողական, Գիտություն
ԳԼՈԲԱԼԻԶԱՑԻԱ. ԿՈՂՄ ԵՎ ԴԵՄ
ԳԼՈԲԱԼԻԶԱՑԻԱ. ԿՈՂՄ ԵՎ ԴԵՄ
Այսօր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում անցկացվեց հերթական միջբուհական գիտաժողովը:

Գիտաժողովը, որը կրում էր «Գլոբալիզացիան եւ միջազգային գործարարական հարաբերությունների իրավական կարգավորման հիմնախնդիրները» խորագիրը, կազմակերպել էին Իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն, ՈՒԽ-ն եւ ՀՀ իրավաբանների միությունը: Մինչ զեկուցողներին լսելը ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Անահիտ Մանասյանը ողջունեց մասնակիցներին, կարեւորեց գիտաժողովի թեման եւ խոսքը փոխանցեց ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանին:

 

«Նմանաբնույթ գիտաժողովներն արդեն ավանդական են դարձել մեր ֆակուլտետում: Շատ ուրախ եմ, որ ՈՒԳԸ-ն բավականին ակտիվ է միջբուհական եւ միջֆակուլտետային գիտաժողովներ կազմակերպելու հարցում: Թեման նույնպես բավականին ակտուալ է, եւ կարծում եմ` ուսանողները միմյանցից շատ բան կսովորեն»,-ասաց Գագիկ Ղազինյանը:

 

Առաջինը ելույթ ունեցավ Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանի տնտեսագիտության բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի Մարիամ Տեր-Մարտիրոսյանը, ում զեկույցի թեման էր «Գլոբալիզացիան եւ համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությունն աշխարհի եւ ՀՀ-ի վրա»:

 

«Ուրախ եմ, որ մասնակցում եմ այս գիտաժողովին, քանի որ վստահ եմ, որ նմանաբնույթ հանդիպումներն անկախ մասնագիտացումից թույլ են տալիս հավելյալ գիտելիքներ ձեռք բերել եւ կարծիքներ փոխանակել»,- ասում է Մարիամ Տեր-Մարտիրոսյանը: Զեկույցներին դահլիճը բավականին արագ էր արձագանքում, եւ թեմայի շուրջ հնչող հարցերը թույլ էին տալիս լսել նաեւ բանախոսի կարծիքը զեկույցում տեղ չգտած որոշ հարցերի մասին:

 

Գիտաժողովին, բացի ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողներից, մասնակցում էին նաեւ Երեւանի «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանի, Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանի եւ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի տնտեսագիտության, իրավագիտության, քաղաքագիտության, հանրային կառավարման բաժիններ ուսանողները, ում զեկույցները վերաբերում էին գլոբալիզացիային եւ դրա հետեւանքներին, միջազգային գործարարական հարաբերություններին, դրանց իրավական կարգավորման հիմնախնդիրներին, բանկային գործին եւ մի շարք այլ կարեւոր ու արդիական խնդիրների: Գիտաժողովին ներկա էին նաեւ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ:

Այլ նորություններ
 «ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ 7-ՐԴ ՀԱՄԱՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՊՀ-ՈՒՄ
Երևանի պետական համալսարանի Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել «Գիտական Արցախ» պարբերականի 2020 թ. 4-րդ (ընդհանուր առմամբ 7-րդ) համարի քննարկումը խմբագրական խորհրդի անդամների և հոդվածագիրների հետ։
ՌՈՒՍ ՀԱՅՏՆԻ ՖԻԶԻԿՈՍ ԻԳՈՐ ԿՈՒՐՉԱՏՈՎԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել ռուս մեծ գիտնական Իգոր Կուրչատովի կիսանդրու հանձնման հանդիսավոր արարողությունը, այնուհետ ցուցադրվել է նրա մասին պատմող հոլովակ ու միջուկային արդյունաբերության զարգացման մասին դասախոսություն ֆակուլտետի ուսանողների համար։