06.04.2007 | 
Հասարակություն
ԸՆՏԱՆԻՔԸ ԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ
ԸՆՏԱՆԻՔԸ ԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ
«Ամուսնանալով` մենք կիսով չափ հրաժարվում ենք մեր իրավունքներից եւ կրկնապատկում ենք մեր պարտականությունները», - ասել է գերմանացի փիլիսոփա Արթուր Շոպենհաուերը:

Հասարակական մերօրյա տեղաշարժերը ճգնաժամային իրավիճակ են ստեղծել ընտանիքի հիմնական` ազգապահպան գործառույթի համար: Այս եւ այլ կարեւոր խնդիրներ քննարկվեցին Երեւանի պետական համալսարանի փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետում կազմակերպված, «Ընտանիքը որպես ազգապահպան ինստիտուտ», խորագիրը կրող միջբուհական ուսանողական գիտաժողովում:

«Երբ ընտանիքի հայրը երկարատեւ արտագնա աշխատանքի է մեկնում, ընտանիքի մյուս անդամներրը ստանձնում են նրա դերը, եւ ընտանիքի ավանդական պատկերը աղճատվում է: Դա ազդում է նաեւ երեխաների հոգեբանության եւ բնավորության վրա», -ասաց գիտաժողովի կազմկոմիտեի նախագահ Նարինե Հարությունյանը:

Գիտաժողովին մասնակցում էին ոչ միայն ԵՊՀ, այլեւ Հայ-ռուսական (սլավոնական), «Ուրարտու», Լորիս Քալաշյանի անվան բաց համալսարանների եւ ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի ուսանողներ: Զեկուցումների թեզիսները հրատարակվել են առանձին գրքույկով:

«Տարիներ առաջ, երբ ես կարեւոր էի համարում ընտանիքի հարցերով զբաղվող հոգեբանների գոյությունը, իմ ավագ գործընկերները մի քիչ տարակուսանքով էին նայում այդ հարցին: Այսօր այդ տարակուսանքն այլեւս չկա, եւ ընտանիքի ուսումնաիրությունը դարձել է մեր աշխատանքի անբաժանելի մասը»,- նշեց հոգեբանության տեսության եւ պատմության ամբիոնի դոցենտ Սեյրան Ամիրյանը:

Ֆակուլտետի ուսխորհրդի նախագահ Թամարա Այդինյանը վստահեցրեց, որ սա հրաշալի առիթ էր կապեր ստեղծելու այլ բուհերի ուսանողների եւ ապագա գործընկերների հետ:

Այլ նորություններ
ԻՆՉՊԵՍ ՊԱՇՏՊԱՆԵԼ ԴԱՍԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ «ZOOM» ԾՐԱԳՐԻՑ ՕԳՏՎԵԼԻՍ. ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է ՍԱՄՎԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ
Տեղեկատվական անվտանգության փորձագետ, ԵՊՀ դասախոս Սամվել Մարտիրոսյանը հրապարակել է տեսանյութ, որտեղ մանրամասնորեն ներկայացրել է, թե ինչպես պետք է պաշտպանել «Zoom»-ով իրականացվող դասերը ներխուժումներից: