08.12.2022 | 
Կրթություն, Գիտություն
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՌԱՋԱՐԿ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍՆԱԿԻՑ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՌԱՋԱՐԿ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍՆԱԿԻՑ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը համագործակցում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ, որը մշակել է մասնագիտական ուսուցման կազմակերպման և զբաղվածության ապահովման ծրագիր՝ պատերազմի մասնակից ուսանողներին աշխատանք գտնելու հարցում օժանդակելու համար։

Ծրագիրը, որն իրագործվում է ԵՊՀ շրջանավարտների և կարիերային կենտրոնի հետ համագործակցության շրջանակում, գործելու է երեք բաղադրիչով՝ մասնագիտական ուսուցում, մասնագիտական աշխատանքի փորձի ձեռքբերում, միանվագ փոխհատուցում գործատուին։

 

 

ԵՊՀ այն ուսանողները, որոնք պատերազմի մասնակից են, որպես գործազուրկ հաշվառված են իրենց բնակության վայրում գտնվող միասնական սոցիալական ծառայության բաժնում և սովորում են հեռակա ուսուցմամբ, հնարավորություն ունեն դիմելու ծրագրին:

 

 

Միասնական սոցիալական ծառայության զբաղվածության վարչության՝ զբաղվածության ծրագրերի համակարգման բաժնի պետ Ռուզան Արշակյանը Երևանի պետական համալսարանում տեղի ունեցած գործատուների և շահառուների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց ծրագրի մանրամասները։ Ըստ նրա՝ շահառուի մասնագիտական ուսուցման կազմակերպման համար տարածքային կենտրոնի, գործատուի և շահառուի միջև կնքվում է մասնագիտական հնգամսյա ուսուցման կազմակերպման մասին եռակողմ պայմանագիր։

 

 

 

«Ամբողջ ժամանակահատվածում գործատուն շահառուին վճարում է. ամսական կտրվածքով փոխհատուցվում է ուսման վարձը՝ յուրաքանչյուր ամսվա համար առավելագույնը 50 հազար դրամի չափով, սահմանվում է կրթաթոշակ՝ ամսական նվազագույն աշխատավարձի 50 տոկոսի չափով: Ուսումն ավարտելուց հետո գործատուի հետ մեկ տարի ժամկետով կնքվում է աշխատանքային պայմանագիր: Յուրաքանչյուր ամիս մինչև 50 հազար դրամի չափով փոխհատուցվում է գործատուի՝ շահառուի համար վճարվող եկամտահարկը»,- նշեց Ռ. Արշակյանը:

 

Նշենք, որ ծրագրի վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոն:

Այլ նորություններ
ԱՄՐԱՊՆԴՎՈՒՄ Է ԵՊՀ-ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ-ի և ՀՀ ֆինանսների նախարարության միջև կնքված հուշագրի շրջանակում ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը կազմակերպել էր հանդիպում նախարարության ներկայացուցիչների հետ:
ԵՊՀ-ՈՒՄ ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ «ԼԱՒԱԳՈՅՆ ԳՐԱԲԱՐԱԳԷՏ» ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
«Լավագոյն գրաբարագէտ» խորագրով օլիմպիադայի արդյունքների ամփոփման հանդիսավոր արարողության ժամանակ առաջին, երկրորդ և երրորդ կարգի մրցանակակիրներն արժանացել են պարգևների, մնացած մասնակիցները՝ շնորհակալագրերի և խրախուսական մրցանակների: