23.11.2022 | 
Կրթություն
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպվեց տեղեկատվական հանդիպում՝ «Ձեր կարիերայի հնարավորությունները «էվենտՏուրա» ընկերությունում» խորագրով:

Ընկերության ներկայացուցիչները խոսեցին «ԷվենտՏուրա» ընկերություն մուտք գործելու հնարավորությունների և առավելությունների մասին՝ ներկայացնելով, թե այդ պարագայում մրցակցային ինչ հմտություններ է հնարավոր ձեռք բերել: Բանախոսները ներկայացրին իրենց կազմակերպության գործունեությունը, աշխատանքային մեթոդները, ստորաբաժանումների աշխատանքը և առաջարկվող պրակտիկայի հնարավորությունները։

 

 

«ԷվենտՏուրա» ընկերության համահիմնադիր, տնօրեն Մերի Բադալյանը վստահեցրեց, որ այսօրինակ նախագծերը շատ կարևոր դեր ունեն Հայաստանում իրադարձային տուրիզմի զարգացման գործում:

 

 

ԵՊՀ այն ուսանողները, որոնք ցանկանում են պրակտիկա անցնել «ԷվենտՏուրա» ընկերությունում, կարող են իրենց ինքնակենսագրականն ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոն (էլհասցե՝ acc@ysu.am):

 

Նշենք, որ «ԷվենտՏուրա»-ն փառատոններ կազմակերպող առաջատար ընկերություններից է, որը կազմակերպում է տարաբնույթ միջոցառումներ՝ նպաստելով Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացմանը:

Այլ նորություններ
«ՄՐՑՈՒՅԹՆԵՐՆ ՈՒՍԱՆՈՂԻ ՀԱՄԱՐ ՀԻԱՆԱԼԻ ԱՌԻԹ ԵՆ ՎԵՐԱՐԺԵՎՈՐԵԼՈՒ ՍԵՓԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ». ԱՇՈՏ ՄԿՐՅԱՆ
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանող Աշոտ Մկրյանը մագիստրոսի կրթական ծրագրով «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի հայագիտական ոլորտում 2-րդ տեղի մրցանակակիր է: Աշոտի հետ զրույցը ուղենշում է, թե ինչ ճանապարհ է անհրաժեշտ անցնել լավագույն ուսանող ճանաչվելու համար:
ԻՆՉՊԵ՞Ս ԴԻՄԵԼ «ԷՐԱԶՄՈՒՍ+» ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ. ՈՒՂԵՑՈՒՅՑ
ԵՊՀ ուսանողներն ու ասպիրանտները յուրաքանչյուր կրթական աստիճանում հնարավորություն ունեն մեկ անգամ մասնակցելու «Էրազմուս+» փոխանակման ծրագրին և կրթություն ստանալու եվրոպական մի շարք բուհերում։ Ընդհանուր ուսումնառության ժամկետը չի կարող լինել 3 ամսից պակաս և 12 ամսից ավելի: