12.09.2007 | 
Հասարակություն
ՌՈՒՍԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ԵՊՀ-ՈՒՄ
ՌՈՒՍԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ԵՊՀ-ՈՒՄ
«Նա եկավ մեր տուն` մորս մոտ, մենք մինչեւ առավոտ զրուցում էինք, եւ արդեն առավոտյան Վիկտոր Կրիվոպուսկովը դարձել էր հարազատ մարդ»,- հիշում է գրող, հրապարակախոս Զորի Բալայանը «Խռովահույզ Ղարաբաղ» գրքի հեղինակի հետ հանդիպման մասին:

«Խռովահույզ Ղարաբաղ» գիրքը, որի երկրորդ նորացված հրատարակությունը լույս է տեսել 2007-ին, ըստ Զ. Բալայանի, ոչ թե գեղարվեստական ստեղծագործություն է, այլ պատմական փաստաթուղթ: Գիրքը գրվել է Վ. Կրիվոպուսկովի` ԽՍՀՄ Ներքին գործերի նախարարության սպայի օրագրում արձանագրված փաստերի հիման վրա: Նա Ղարաբաղյան շարժման ականատեսն է եղել, առնչվել է այդ շարժման առաջնորդների եւ մասնակիցների, ինչպես նաեւ ԽՍՀՄ ՆԳՆ այն աշխատակիցների հետ, ովքեր էքստրեմալ պայմաններում կարողացել են խղճի մտոք կատարել իրենց ծառայողական պարտականությունները: 

Հայաստանի հետ բարեկամության եւ համագործակցության ռուսաստանյան ընկերության նախագահ Վիկտոր Կրիվոպուսկովին եւ նրա գլխավորած պատվիրակությանը Երեւանի պետական համալսարանը հյուրընկալեց սեպտեմբերի 12-ին: Հանդիպման ընթացքում ներկայացվեցին նաեւ վերջերս տպագրված մի շարք այլ գրքեր: 

Հրատարակվել է «Հայաստան, Հայաստան… 200 հարց, 200 պատասխան» հայերեն-ռուսերեն գիրքը, որը Հայաստանի աշխարհագրության, պատմության, կրոնի, գիտության, մշակույթի, հայ-ռուսական հարաբերությունների մասին է: Գրքի համահեղինակներից է հանդիպմանը մասնակցած գրող, հրապարակախոս Կիմ Բակշին: 

Հայաստանում Ռուսաստանի դեսպանության մշակութային հարցերով խորհրդական Նիկոլայ Պավլովը ներկայացրեց Ռոբերտ Բաղդասարյանի «Սրտից սրտին» 19-20-րդ դարերի ռուս-հայկական գրական-մշակութային փոխհարաբերությունների մասին հոդվածների հավաքածուն: Այնուհետեւ Վ. Կրիվոպուսկովը ներկայացրեց Հայաստանի հետ բարեկամության եւ համագործակցության ռուսաստանյան ընկերության կողմից ռուսերեն թարգմանությամբ տպագրված 20-21-րդ դարերի հայկական պոեզիայի առաջին հատորը եւ հայ գրողների պատմվածքների ժողովածուն:

Այլ նորություններ
«ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆԻ ՉԱՓԱԾՈՅԻ ԼԵԶՈՒՆ ԵՎ ՈՃԸ». ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ՄԵՐԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՄԵՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
«Երևանյան գրքի երրորդ փառատոնի» շրջանակում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ դասախոս, բան. գիտ. թեկնածու Մերի Հովհաննիսյանի «Վահան Տերյանի չափածոյի լեզուն և ոճը» մենագրությանը նվիրված հանդիպում-քննարկումը:
ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԻՈԱՆԻՆԱ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊՐՈՖԵՍՈՐ ԻՈԱՆՆԻՍ ՍԱՎՎԱԻԴԻՍՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՊՀ
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետը նոյեմբերի 17-20-ը հյուրընկալել է Հունաստանի Իոանինա համալսարանի պրոֆեսոր Իոաննիս Սավվաիդիսին, որն այդ օրերի ընթացքում ծանոթացել է ֆակուլտետում դասավանդվող կրթական ծրագրերին և անցկացրել քննարկումներ պրոֆեսորադասախոսական կազմի հետ: