01.10.2007 | 
Գիտություն
ԱԹԱՅԱՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ
ԱԹԱՅԱՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ
Հոկտեմբերի 1-ին ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում մեկնարկեց «Աթայանական ընթերցումներ» խորագրով միջազգային գիտաժողովը:

Ակադեմիկոս Էդուարդ Աթայանի ծննդյան 75-ամյակին նվիրված գիտաժողովի նախագահ, Կանադայի Մակգիլ համալսարանի պրոֆեսոր Դորա Սաքայանը բացման խոսքում հույս հայտնեց, որ գիտաժողովը հիմք կդնի աթանայական մտքի լայն տարածմանը ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում: 

«Էդուարդ Աթայանն այն այցեքարտն է, որով մեր ժողովուրդը կարող է ներկայանալ աշխարհի բոլոր երկրներին, ինչքան էլ նրանք մեծ լինեն իրենց կատարած գործերով: Նա այցեքարտ է, որով հայ ժողովուրդը կարող է մտնել համաշխարհային գիտության եւ մշակույթի աշխարհ»,- նշեց փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս Գեւորգ Բրուտյանը:

Միջազգային գիտաժողովի հիմնական ուղղություններն են` լեզվափիլիսոփայություն, փիլիսոփայություն, տիպաբանություն, նշանագիտություն: Հայաստանյան գիտնականներից բացի` զեկույցներով հանդես կգան նաեւ մասնագետներ Կանադայից եւ Հոլանդիայից: 

«Հանձին Աթայանի` մենք գործ ունեինք մի անհատականության հետ, ում նմաններին մի ժամանակ կոչում էին եթե ոչ տիտաններ, ապա հանրագիտակներ, իսկ նման մարդիկ մեր գիտության երկնակամարում այսօր գրեթե չկան»,- ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն ու կոչ արեց գիտաժողովը դարձնել ավանդական:

Գիտաժողովի վերջին օրը` հոկտեմբերի 3-ին, ԵՊՀ Պալյանների անվան դահլիճում նախատեսվում է կլոր սեղան կազմակերպել: Իսկ օրվա երկրորդ կեսին մասնակիցները ծաղիկներ կդնեն ակադեմիկոսի գերեզմանին:

Այլ նորություններ
 «ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ 7-ՐԴ ՀԱՄԱՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՊՀ-ՈՒՄ
Երևանի պետական համալսարանի Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել «Գիտական Արցախ» պարբերականի 2020 թ. 4-րդ (ընդհանուր առմամբ 7-րդ) համարի քննարկումը խմբագրական խորհրդի անդամների և հոդվածագիրների հետ։
ՌՈՒՍ ՀԱՅՏՆԻ ՖԻԶԻԿՈՍ ԻԳՈՐ ԿՈՒՐՉԱՏՈՎԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել ռուս մեծ գիտնական Իգոր Կուրչատովի կիսանդրու հանձնման հանդիսավոր արարողությունը, այնուհետ ցուցադրվել է նրա մասին պատմող հոլովակ ու միջուկային արդյունաբերության զարգացման մասին դասախոսություն ֆակուլտետի ուսանողների համար։