01.10.2010 | 
Մշակույթ
ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ` ԵՊՀ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ
ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ` ԵՊՀ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ
Այսօր բացվեց Քեյթի Գունդակչյանի լուսանկարների անհատական ցուցահանդեսը:

Նախաձեռնողը ԵՊՀ գրադարանի աշխատակցուհի Անի Քամալյանն է: Չնայած ներկայացված նկարների մի մասը արդեն մի քանի անգամ ցուցադրվել էր, այնուամենայնիվ այցելուները մեծ հետաքրքրությամբ դիտում էին: «Քանի որ գրադարանում եմ աշխատում, անընդհատ հետեւում եմ, թե ինչ հետաքրքրությամբ են ուսանողները դրանք դիտում, հարցեր տալիս, հետաքրքրվում»,- ասում է Անի Քամալյանը: Հեղինակը 300-ից ավելի լուսանկարները հավաքել է դեպի Արեւմտյան Հայաստան կատարած իր այցելությունների ժամանակ: Նշենք, որ համալսարանականները դիտեցին նաեւ այս տարվա օգոստոս ամսին Արարատ լեռան վրա կատարած նկարահանումներից կադրեր, որոնք տրամադրել էին նախկին համալսարանականները: «Ցուցահանդեսը շատ մեծ հայրենասիրական նշանակություն ունի, որովհետեւ, ցավոք, բոլորը չեն կարող այցելել մեր պատմական հայրենիք: Ես ինքս էլ շատ տպավորվեցի, երբ առաջին անգամ դիտեցի ցուցահանդեսը»,- ասում է ԵՊՀ գրադարանի տնօրեն Աշոտ Ալեքսանյանը: «Լեռնապատում հայոց» խորագրով ցուցահանդեսը կմնա գրադարանի նախասրահում եւս մեկ շաբաթ, որից հետո կլինեն ցուցադրություններ նաեւ Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում եւ ՀՀ մարզերում: «Ծուլություն ու հոգնել բառերը չեմ սիրում,- ասում է տիկին Քեյթին եւ հավելում,- քանի դեռ կենդանի եմ, զբաղվելու եմ այս գործով»:

Այլ նորություններ
«ԱՍՏՂԱԶԱՐԴ ԵՐԿԻՆՔՆ ԻՄ ԳԼԽԱՎԵՐԵՎՈՒՄ» ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ՀԱՄԵՐԳ՝ ՆՎԻՐՎԱԾ ԼՅՈՒԴՎԻԳ ՎԱՆ ԲԵԹՀՈՎԵՆԻ 250-ԱՄՅԱԿԻՆ
ԵՊՀ մշակույթի կենտրոնում այսօր տեղի ունեցավ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Օպերային ստուդիայի՝ «Աստղազարդ երկինքն իմ գլխավերևում» խորագիրը կրող համերգը՝ նվիրված գերմանացի հայտնի կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր Լյուդվիգ վան Բեթհովենի 250-ամյակին:
«ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ԿԵՐՊԱՐԸ XX ԴԱՐԻ ԵՎ ԱՐԴԻ ՀԱՅ ԱՐՎԵՍՏՈՒՄ» ԳԻՐՔԸ ՀՈԳԵՎՈՐ ԱՐԺԵՔՆԵՐԻՆ ՄՈՏԵՆԱԼՈՒ ՆՈՐ ՈՒՂԵՆԻՇ
ՀՀ նկարիչների միության մեծ սրահում այսօր տեղի են ունեցել ԵՊՀ հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի դոցենտ, արվեստագիտության թեկնածու Սաթենիկ Վարդանյանի «Հիսուս Քրիստոսի կերպարը XX դարի և արդի հայ արվեստում» գրքի շնորհանդեսը, ինչպես նաև հայ արդի նկարիչների թեմատիկ ստեղծագործությունների ցուցահանդեսը: