30.09.2022 | 
Կրթություն
ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Հրթիռային տեխնոլոգիաների վերահսկման ռեժիմի նախագահ, հատուկ հանձնարարություններով դեսպան Գ․ Ի․ Մաշկովը ուսանողներին ներկայացրեց արդիական թեմայով դասախոսություն։

Դասախոսության ընթացքում Հրթիռային տեխնոլոգիաների վերահսկման ռեժիմի նախագահն անդրադարձավ պետություննների անվտանգությունը երաշխավորող գործոններին, ապա կոնկրետ երկրների օրինակներով ցույց տվեց, որ դրանք հզորանում են առաջնորդների շնորհիվ։

 

 

Հատուկ հանձնարարություններով դեսպանն անդրադարձավ տարբեր երկրների միջև առկա պատմական հարաբերություններին, դրանց զարգացմանը, հակամարտությունների առաջացմանը, ապա դրանց կանխման հնարավոր ուղիներին։

 

Նշենք՝ հանդիպման ընթացքում մասնակիցները ոչ միայն ձեռք բերեցին տեսական գիտելիքներ, այլև ծանոթացան բանախոսի փորձին և լսեցին ոլորտին առնչվող կարևոր խորհուրդներ։

 

 

Հանդիպման ավարտին ֆակուլտետի ուսանողները տվեցին իրենց հետաքրքրող հարցերը և ստացան սպառիչ պատասխաններ։

 

Նշենք, որ դասախուսության թեման էր՝ «Զենքի տարածման սահմանափակում և արտահանման վերահսկում»:

Այլ նորություններ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՆՈՐՈՎԻ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՍԻՐԻԱՅԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿՅԱՆՔԸ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնում հյուրընկալվել էր ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի շրջանավարտ, ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպան Նորա Արիսյանը:
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԹԻՄԸ ՀԱՂԹԵԼ Է ԱՄԵՆԱՄՅԱ ԴԱՏԱԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹՈՒՄ
Ուսանողների համար Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի կազմակերպած ապահովագրական իրավունքի ամենամյա դատախաղ-մրցույթում հաղթող է ճանաչվել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի թիմը։