06.12.2008 | 
Հասարակություն
«ԿԱՆԳՆԱԾ ԺԱՄԱՑՈՒՅՑԻ ՔԱՂԱՔԸ»
«ԿԱՆԳՆԱԾ ԺԱՄԱՑՈՒՅՑԻ ՔԱՂԱՔԸ»
Երկրաշարժ տեսած գյումրեցիներից շատերը դեռեւս ապրում են թիթեղյա տնակներում:

Ընդամենը երկու տարվա համար կառուցված տնակները դարձել են երկրաշարժից տուժածների մշտական բնակատեղին: Հույսը կորցրած գյումրեցի մի կին արդեն չի հավատում, որ իրենք էլ երբեւէ քարե տան մեջ կապրեն: Նրանց թաղամասը վաղուց գազաֆիկացված է, սակայն սոցիալական սուղ պայմանների պատճառով չեն կարողանում իրենց տնակը գազով ապահովել.«Երկաթե գերեզմանից տանելու են հողե գերեզման»,- ասում է նա:

Այս ամենն իր արտացոլումն էր գտել ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանող Զոհրաբ Հարոյանի նկարահանած «Կանգնած ժամացույցի քաղաքը» փաստագրական ֆիլմում: Դեկտեմբերի հինգին Չարենցի անունը կրող դահլիճում տեղի ունեցավ ֆիլմի պրեմիերան: Այն նկարահանվել է «Կենտրոն» հեռուստաընկերության հետ համատեղ:

«Այս ֆիլմին երկար եմ սպասել: Ընթացքին հետեւում էի դեռեւս մտահղացման փուլից:Եվ իմ սպասելիքներն արդարացան: Արտացոլվեց 20 տարվա վաղեմություն ունեցող իրողությունը: Տեսանք, որ այս ընթացքում ե´ւ շատ բան է փոխվել, ե´ւ շատ բան չի փոխվել:Այնուամենայնիվ, ֆիլմում կար լավատեսություն վաղվա օրվա նկատմամբ: Տողատակին ես այդ լավատեսությունը զգացի»,- դիտումից հետո իր տպավորությունները պատմեց Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը:

Ֆիլմի միջոցով հեղինակը փորձել է ցույց տալ, որ անգամ ահավոր աղետից հետո մարդիկ չեն կորցրել ապրելու եւ արարելու ցանկությունը: Գյումրեցի շինարարները, հպարտանալով, որ իրենց է տրված եկեղեցի կառուցելու պատիվը, խոստացան, որ երկրաշարժի հետեւանքով ավերված Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին շատ շուտով ոտքի կկանգնի: 

Ֆիլմի ցուցադրմանը ներկա էին ուսանողներ` տարբեր ֆակուլտետներից: «Ամենակարեւորն այն է, որ ֆիլմում չկար ավանդական լացուկոծն ու ահավոր տեսարանները, ինչպես լինում է երկրաշարժի մասին նկարահանված ֆիլմերում»,- ասում է Ժուռնալիստիկայի ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանող Գեւորգը:

Այլ նորություններ
ԵՊՀ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ Է ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Այս տարի Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետը դիմել է ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտե և ստացել թույլտվություն հոգեբանության մասնագիտական խորհուրդ ձևավորել և անցկացնել թեկնածուական ատենախոսությունների պաշտպանություններ ԺԹ.00.01 մասնագիտությամբ:
«#ԱՐԻ՛ PR». «ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐՆ ԱՅՍ ՏԱՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է «ZOOM» ՀԱՐԹԱԿՈՒՄ
Տեղի է ունեցել «#Արի՛ PR». «Հասարակայնության հետ կապեր (PR)» մագիստրոսական ծրագիրը ներկայացնելու նպատակով կազմակերպված ամենամյա հանդիպումը: Այս տարի «արտակարգ» հանդիպման շրջանակում «Zoom» հարթակում հավաքվել են ծրագրի դասախոսները, շրջանավարտները, ուսանողներն ու ծրագրով հետաքրքրվող ապագա դիմորդներն ինչպես ԵՊՀ սոցիոլոգիայի, այնպես էլ այլ ֆակուլտետներից և բուհերից: