Օլիմպիադան անցկացվում է բարձրագույն տեխնոլոգիաների ոլորտում հայաստանյան առաջատար` «ՍԻՆՈՓՍԻՍ ԱՐՄԵՆԻԱ» ընկերության, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի, USAID-ի «CAPS» ծրագրի, «Յունիքոմփ» ընկերության, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության, «Էկոնոմիկա» ամսագրի եւ այլ կազմակերպությունների նախաձեռնությամբ ու հովանավորությամբ:
Հայաստանում միկրոէլեկտրոնիկայի զարգացմանը խթանելու նպատակով կազմակերպվող օլիմպիադան երիտասարդ, տաղանդավոր կադրերի հայտնաբերան հրաշալի հնարավորություն է: Այս միջոցառման արդյունքում երիտասարդ մասնագետների շրջանում կմեծանա միկրոէլեկտրոնիկայի հանդեպ հետաքրքրությունը:
Օլիմպիադայի հիմնական թեմաներն են` «Թվային ինտեգրալ սխեմաների նախագծում եւ թեստավորում», «Անալոգային եւ խառը ազդանշանային ինտեգրալ սխեմաներրի նախագծում եւ թեստավորում», «Կիսահաղորդչային սարքեր եւ տեխնոլոգիա», «Ինտեգրալ սխեմաների ավտոմատացված նախագծման մաթեմատիկական եւ ալգորիթմական ապահովում»:
Օլիմպիադային կարող են մասնակցել բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներ կամ միկրոէլեկտրոնիկայի բնագավառի ընկերությունների մինչեւ 30 տարեկան մասնագետներ:
Քանի որ օլիմպիադայի կազմակերպիրչները ակտիվորեն համագործակցում են հայաստանյան բուհերի հետ, օլիմպիադայի արդյունքում հնարավոր կլինի պարզել, թե ինչ փոփոխություններ է անհրաժեշտ կատարել բուհական ուսումնական ծրագրում, որտեղ են թերանում ուսանողները, եւ միկրոէլեկտրոնիկայի հատկապես որ ոլորտների վրա է անհրաժեշտ շեշտադրումներ կատարել:
Օլիմպիադայի բացումը նախատեսված է սեպտեմբերի 14-ին: Դիմումների ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 11-ն է (ներկայացնել «Սինոփսիս Արմենիա» ընկերություն, ք. Երեւան, Արշակունյաց 41, Ուսումնական դեպարտամենտ կամ գրել microelectronics_olympiad@synopsys.com հասցեով): Օլիմպիադան կանցկացվի 2 փուլով: Նախատեսված են առաջին կարգի 1, երկրորդ կարգի 2, երրորդ կարգի 3 եւ մի քանի հատուկ մրցանակներ:
Մանրամասների համար կարող եք այցելել www.microolymp.am ինտերնետային կայք:

Երևանի պետական համալսարանի Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել «Գիտական Արցախ» պարբերականի 2020 թ. 4-րդ (ընդհանուր առմամբ 7-րդ) համարի քննարկումը խմբագրական խորհրդի անդամների և հոդվածագիրների հետ։
Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել ռուս մեծ գիտնական Իգոր Կուրչատովի կիսանդրու հանձնման հանդիսավոր արարողությունը, այնուհետ ցուցադրվել է նրա մասին պատմող հոլովակ ու միջուկային արդյունաբերության զարգացման մասին դասախոսություն ֆակուլտետի ուսանողների համար։