21.04.2022 | 
Մշակույթ
ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ «ՓՐԿՈՒԹՅԱՆ ՔԱՐՏԵԶ» ՖԻԼՄԻ ԴԻՏՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄԸ
ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ «ՓՐԿՈՒԹՅԱՆ ՔԱՐՏԵԶ» ՖԻԼՄԻ ԴԻՏՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄԸ
ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի կազմակերպած կինոդիտմանը ներկա էին ֆիլմի սցենարի հեղինակը, Հայաստանի ազգային կինոկենտրոնի մարքեթինգի պատասխանատուն, ուսանողներ, դասախոսներ և այլք:

ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը ողջունեց ներկաներին՝ կարևորելով Հայաստանի ազգային կինոկենտրոնի հետ երկարամյա համագործակցությունը:

 

Մշակույթի կենտրոնի կինոակումբի շրջանակում կազմակերպվող կինոդիտումները միտված են կինոյի վերաբերյալ ուսանողների պատկերացումների և մտահորիզոնի զարգացմանն ու ընդլայնմանը:

 

 

Անդրադառնալով ֆիլմի բովանդակությանը՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնի մարքեթինգի պատասխանատու Ռուզաննա Ալեքսանյանը նշեց, որ ֆիլմի գլխավոր հերոսները Մեծ եղեռնի ականատեսներն են, որոնք արհավիրքներից փրկված հայ երեխաներին ու կանանց ապաստան են տվել: 

 

Համայն հայության երախտագիտությունն արտահայտող ֆիլմը նվիրված է մեծ հումանիստների հիշատակին, որոնք հայ ազգի նկատմամբ մարդասիրական վերաբերմունք են դրսևորել:

 

Հանդիպման ավարտին ֆիլմի սցենարի հեղինակ Աննա Սարգսյանը պատասխանեց ներկաների հարցերին:

 

Այլ նորություններ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՆ ԱՆՑՆՈՂ ՏԱՐԻՆ․ ՄԱՍ 2-ՐԴ
Համալսարանականները շարունակում են ամփոփել անցնող տարվա ընթացքում կատարած աշխատանքներն ու գրանցած հաջողությունները։ Տարին մշակութային էր, ԵՊՀ ուսանողների և շրջանավարտների համար՝ հագեցած աշխատանքի առաջարկներով։
ՆԱԽԱՏՈՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ այսօր տեղի ունեցավ տոնական համերգ՝ նվիրված Ամանորին և Սուրբ Ծննդյան տոնին։