Նորություններ
ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՊՀ-ՈՒՄ
05.10.06
«Եվրամիությանը միանալ ցանկացող երկիրը պետք է ունենա զարգացած տնտեսություն, առօրյա կյանքը պետք է նմանվի այդ երկրների կյանքին: Ամեն մի քաղաքացի պետք է հարուստ լինի իր երկրում»,-ասաց Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուն:
ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ
29.09.06
«Ուրախ եմ, որ ԵՊՀ նորակառույց մասնաշենքի հարեւանությամբ ձգվող գորշ պատին արված գրաֆիտիները ոչ միայն ուսանողներին արտահայտվելու հնարավորություն ընձեռեցին, այլ նաեւ լուծեցին պատի գունապատման խնդիրը»,- նկատեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:
ԲԱՑՎԵՑ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑ
28.09.06
Հայաստանի ժուռնալիստիկան միջազգային չափանիշներին մոտեցնելու նոր հնարավորություն ստեղծվեց: Սեպտեմբերի 28-ին Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում կայացավ «Ժուռնալիստիկայի հայկական դպրոց» մագիստրոսական նոր միջազգային ծրագրի շնորհանդեսը:
ԱՅՍՕՐՎԱ ՀԱՄԱԿԱՐԳԻՉԸ ԿՐԹՈՒՄ Է ՎԱՂՎԱ ՄԱՍՆԱԳԵՏԻՆ
26.09.06
«Սինոփսիս» ընկերությունը Երեւանի պետական համալսարանին տրամադրել է Չարլզ Բեբիջի անվան դրամաշնորհ, որի արդյունքում էլ համալսարանում բացվել է համակարգչային համանուն երկու կենտրոն:
ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԹԻՄՆ ԱՅՍ ԱՆԳԱՄ ԷԼ ՁԵՌՆՈՒՆԱՅՆ ՉԻ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ
20.09.06
Սեպտեմբերի 20-ին մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Գեղամ Գեւորգյանը հանդիպեց ուսանողներին:
ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԻ ԱՉՔԵՐՈՎ
20.09.06
Հայաստանի անկախության պատմությունը մեկ տասնամյակով չէ, որ սահմանափակվում է: Այդ գործընթացը սկսվել էր դեռ 1966 թ-ին:
ԱՊԱԳԱ ՀՈԳԵԲԱՆՆԵՐԻՆ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԱՐԴԵՆ ԱՅՍՕՐ
18.09.06
Իրինա Գյուլնազարյանի անվան հիմնադրամը (IGEFA) արդեն 3-րդ տարին է` դրամաշնորհային եւ խրախուսական մրցանակներ է հանձնում Երեւանի պետական համալսարանի փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի ուսանողներին:
ԿԱՐՈ ՀՈՎԱՍԱՓՅԱՆԸ ԿԴԱՍՎԻ ԱՇԽԱՐՀԻ 10 ԼԱՎԱԳՈՒՅՆ ԼԵՌՆԱԳՆԱՑՆԵՐԻ ՇԱՐՔԻՆ
14.09.06
ԵՊՀ մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ սեպտեմբերի 14-ին ամերիկահայ լեռնագնաց Կարո Հովասափյանը հանդիպեց Երեւանի պետական համալսարանի ուսանողների հետ:
ԵՊՀ ԱՌԱՋԻՆ ԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԸ ԵՐԴՎԵՑԻՆ
13.09.06
Սեպտեմբերի 12-ին Երեւանի պետական համալսարանի մեծարման եւ առաջին կուրսեցիների երդման օրն էր: ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի առջեւ տեղի ունեցավ համերգ-միջոցառում:
ԻԻՀ ՄԵՋԼԻՍԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ
12.09.06
«Հայերի եւ իրանցիների բարեկամությունը նման է ծառի, որի արմատները գտնվում են պատմության խորքում, իսկ հասակը եւ տերեւները այսօր մեր աչքի առջեւ են»: