
10.05.22
ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի՝ կիսահաղորդչային սարքերի ու նանոտեխնոլոգիայի կենտրոնի հաշվարկային նյութագիտության լաբորատորիայում ուսումնասիրվում է «Պինդ մարմնային էլեկտրոլիտների հաշվարկային որոնում» գիտական թեման։ Կենտրոնի համար այն նոր ուղղություն է, սակայն խիստ արդիական թեմա է ամբողջ գիտական աշխարհում: Թեմայի վերաբերյալ զրուցել ենք աշխատանքային խմբի ղեկավար, ֆիզմաթ. գիտ. թեկն. Հայկ Զաքարյանի հետ:

09.05.22
Մայր բուհի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և ռեկտորատի աշխատակազմը վաղ առավոտյան հավաքվել էին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակում՝ համալսարանի տարածքում գտնվող, Հայրենական մեծ պատերազմում զոհված համալսարանականներին նվիրված հուշակոթողի մոտ, որտեղ ծաղիկներ խոնարհեցին և հարգանքի տուրք մատուցեցին պատերազմում հերոսաբար նահատակվածների հիշատակին։

08.05.22
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ուսանող Գայանե Խաչատուրովան «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրով կրթություն է ստացել Ֆրանսիայի Լիլի համալսարանում: Գայանեն պատմել է Ֆրանսիայում անցկացրած ամիսների, ստացած կրթության և իր կայացման գործում ԵՊՀ-ի ունեցած դերի մասին:

08.05.22
Ֆինանսավորման է երաշխավորվել ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի՝ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի ներկայացրած «Կենսահեն և կենսաքայքայվող պլաստիկ՝ վերականգնվող աղբյուրներից» գիտական թեման: Գիտական թեմայի շրջանակում ուսումնասիրվում է հայկական երկրաջերմային աղբյուրներից և ստորգետնյա աղի հանքավայրերից մեկուսացված էքստրեմոֆիլների հիմքով կենսապլաստիկների արտադրությունը՝ տարատեսակ գյուղատնտեսական թափոնների կիրառմամբ: Ծրագրի մասին զրուցել ենք աշխատանքային խմբի ղեկավար, կ.գ.թ, դոցենտ Հովիկ Փանոսյանի հետ:

07.05.22
Այսօր Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ ԵՊՀ-ի և ՀՀ ԿԳՄՍՆ կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի համատեղ կազմակերպած «Հետազոտենք և բացահայտենք աշխարհը» խորագրով աշակերտական աշխատաժողովը, որին մասնակցում էր Հայաստանի մարզերի և Երևանի դպրոցների ավելի քան 200 աշակերտ, որոնք հետազոտական աշխատանքը ներկայացնելուց հետո ստացան վկայականներ:

07.05.22
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ուսանող Համլետ Սիմոնյանը մագիստրոսի կրթական ծրագրով «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի հումանիտար ոլորտում զբաղեցրել է 1-ին հորիզոնականը: Համլետ Սիմոնյանի հետ զրուցել ենք մրցույթին մասնակցության, ուսանողական կյանքի, իր անցած ուղու, ապագայի ծրագրերի ու երազանքների մասին:

06.05.22
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ուսանող Ռիմա Ավետիսյանը «Էրազմուս+» ծրագրով Ֆրանսիայի Լիլի համալսարանում կրթություն ստանալուց հետո վերադարձել է Մայր բուհ՝ շարունակելու զարգացնել մասնագիտական հմտությունները:

06.05.22
Մասնագիտական կողմնորոշման նպատակով ավագ դպրոցների աշակերտները շարունակում են հանդիպել Մայր բուհի դասախոսների հետ, լսել տարբեր թեմաներով դասախոսություններ, կատարել գիտափորձեր, շոշափել արդիական թեմաներ, ծավալել բովանդակային քննարկումներ:

05.05.22
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում կայացավ Լույսի միջազգային օրվան նվիրված միջոցառում: Ֆակուլտետը հյուրընկալել էր Բրյուսելի ազատ համալսարանի պրոֆեսոր Հեիդի Օտտևայեռեին, նույն համալսարանի դոկտորներ Տիգրան Բաղդասարյանին և Տաթևիկ Չալյանին, որոնք ներկայացրին Բրյուսելի ֆոտոնիկայի խմբի գիտական գործունեությունը և մագիստրոսական ծրագիրը։

04.05.22
Ուսանողներին մոտիվացնելու և կրթական ոլորտում մոտիվացիայի դերն ու նշանակությունը բացահայտելու նպատակով ԵՊՀ աշխարհագրութան և երկրաբանության ֆակուլտետը հյուրընկալել էր անձնական զարգացման մարզիչ Դավիթ Մեջլումյանին: