Նորություններ
ԵՊՀ ՄԵԾԱՐՄԱՆ ԵՎ ԱՌԱՋԻՆԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻ ԵՐԴՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ՈՒ ՏՈՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱԿԻՆ
28.09.19
ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ մեծարման և առաջինկուրսեցիների երդման հանդիսավոր արարողությունը, որն այս տարի նվիրված էր համալսարանի հիմնադրման հարյուրամյակին:
«ԵՊՀ-Ն ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ՊԵՏՔ Է ՇԱՐՈՒՆԱԿԻ ՄՆԱԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄՏՔԻ, ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ԳԵՆԵՐԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԵՂԸ ԵՎ ՀԱՐԹԱԿԸ». ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
27.09.19
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ 100-ամյակին նվիրված պաշտոնական հանդիսություն, որի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել շնորհավորական ուղերձով:
«ԵՍ ՀԱՄՈԶՎԱԾ ԵՄ, ՈՐ ԵՊՀ-Ն ՄՇՏԱՊԵՍ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ  ԵՎ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆԸ  ՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ Է ՈՐՊԵՍ ՀԶՈՐ ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՈՒ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑ». ԳԵՂԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆ
27.09.19
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում բացման հանդիսավոր խոսքով ելույթ ունեցավ ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գեղամ Գևորգյանը:
ՊՐԱՀԱՅԻ ԿԱՐԼԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՌԵԿՏՈՐ ԹՈՄԱՍ ԶԻՄԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱ ԵՊՀ-ԻՆ
27.09.19
ԵՊՀ հարյուրամյակին նվիրված տոնական համերգի ժամանակ ելույթով հանդես եկավ Պրահայի Կարլի համալսարանի ռեկտոր Թոմաս Զիման:
ԵՊՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ԲԱԿԻՑ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ 100-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՔԱՅԼԵՐԹԸ
27.09.19
Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի բակից այսօր մեկնարկեց քայլերթ, որը ձգվեց մինչև Ազատության հրապարակ, այնուհետև Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ համերգ՝ նվիրված Երևանի պետական համալսարանի հիմնադրման 100-ամյակին:
«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ 21-ՐԴ ԴԱՐՈՒՄ». ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ
27.09.19
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել «Բարձրագույն կրթությունը, հետազոտությունը և նորարարությունը 21-րդ դարում» խորագրով միջազգային խորհրդաժողով՝ նվիրված ԵՊՀ 100-ամյակին:
ԵՊՀ-Ն 100 ՏԱՐԵԿԱՆ Է. ՏԵՂԻ է ՈՒՆԵՑԵԼ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՆԻՍՏ
26.09.19
ԵՊՀ հիմնադրման հարյուրամյակին նվիրված պաշտոնական միջոցառումների շրջանակում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ գիտխորհրդի հանդիսավոր նիստը, որի ժամանակ հրապարակվել է ակադեմիական ազատության մասին հռչակագիրը, և իրականացվել պարգևատրման հանդիսավոր արարողություն:
ԵՊՀ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՀՅՈՒՐԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ ԵՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏ
26.09.19
Երևանի պետական համալսարանն իր 100-ամյակի առթիվ այսօր պաշտոնապես ընդունել է օտարերկրյա հյուրերին՝ ավելի քան 44 պատվիրակություններ, որոնք ժամանել են աշխարհի 21 երկրներից:
ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ Է ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ
26.09.19
Այսօր տեղի ունեցած ԵՊՀ գիտխորհրդի հանդիսավոր նիստի ժամանակ հրապարակվել է ակադեմիական ազատության հռչակագիրը, որն այն հիմնարար սկզբունքների և արժեքների արտացոլումն է, որոնց վրա խարսխված է համալսարանների գործունեությունը:
84 ՀՅՈՒՐ 21 ԵՐԿՐԻՑ. ԵՊՀ-Ն ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՕՏԱՐԵՐԿՐՅԱ  ՀՅՈՒՐԵՐԻՆ
26.09.19
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի աշխատասենյակում այսօր տեղի է ունեցել օտարերկրյա հյուրերի պաշտոնական ընդունելություն՝ ըստ պատվիրակությունների: