18.03.2009 | 
Ուսանողական, Գիտություն
ՄՈԼՈՐԱԿԻ ՎՐԱ` ՄՈԼՈՐԱԿԻՑ ԴՈՒՐՍ
ՄՈԼՈՐԱԿԻ ՎՐԱ` ՄՈԼՈՐԱԿԻՑ ԴՈՒՐՍ
Տիեզերքի հավերժական հարցերը մտահոգում են նաեւ ուսանողներին:

Այսօր ԵՊՀ աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն կազմակերպել էր «Մոլորակների վրա կյանք կա, թե՞ չկա» վերնագիրը կրող ֆիլմի դիտում-քննարկում: Ֆիլմում աշխարհի ականավոր գիտնականները պատմում էին Երկիր մոլորակի վրա կյանքի առաջացման նախահիմքերի, այստեղ մարդկության զարգացման եւ բարգավաճման մասին: Գիտնականները նաեւ պատասխանում էին մարդկությանը հուզող այն հարցերին, թե Մարս մոլորակի վրա կենդանական կյանք գոյություն ունի՞ եւ հնարավոր է արդյո՞ք ստեղծել:

 

Նույն ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախագահ Հարություն Մովսիսյանը նշեց, որ այսօրինակ ֆիլմեր իրենց ֆակուլտետի ուսանողների համար պարբերաբար ցուցադրվում են. «Ըստ էության սրանք փաստավավերագրական եւ ուսումնահանրամատչելի տեսաֆիլմեր են, որոնք պատմում են Երկիր մոլորակի, տիզերքի, հանքավայրերի զարգացման, տեղի ունեցող աղետների, դրանցից պաշտպանվելու մասին: Այս ֆիլմերի քննարկումները նպաստում են ուսանողների ավելի տեղեկացված լինելուն, ինչպես նաեւ խթանում են լրացուցիչ գիտելիքների ձեռք բերումը»:

 

Իսկ ԵՊՀ աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի անդամ Տիգրան Քեռյանը նմանաբնույթ ֆիլմերի ցուցադրությունը համարեց գովելի փաստ եւ ավելացրեց, որ ուսանողներն ավելի հեշտ են ընկալում վիզուալ կերպով տրված գիտելիքները, քան` գրքայինը: «Իսկ նման հեղինակավոր գիտնականների հետազոտությունները սկսնակ մասնագետների համար փորձի ու գիտելիքների ավելացման լավ հնարավորություն են»,- ասում է Տիգրան Քեռյանը: Ի դեպ, այս տարի լրանում է ԵՊՀ աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի հիմնադրման 75-ամյակը:

Այլ նորություններ
«ՈՒԳԸ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ Է ՆՊԱՍՏԵԼ ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿԱՆ, ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԵՎ ՀՈԳԵՎՈՐ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ». ՈԻԳԸ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ
ԵՊՀ ուսանողական գիտական ընկերությունը նոր նախագահ ունի: Այսուհետ կառույցի աշխատանքները համակարգելու է Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանողուհի Մերի Փանոսյանը: ՈՒԳԸ նոր նախագահի հետ զրուցել ենք նրա ծրագրային քայլերի, առաջիկա անելիքների ու սպասվելիք միջոցառումների մասին:
ԲՈՆՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊՐՈՖԵՍՈՐ ՍԵԲԱՍՏԻԱՆ ՀԱՅՆԵՆ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնում այսօր Բոննի համալսարանի պրոֆեսոր Սեբաստիան Հայնեն հանդես է եկել «Ընդհանուր ակնարկ աֆղաներենով դյուցազներգական գրականության մասին» խորագրով դասախոսությամբ: