19.09.2007 | 
Կրթություն
ԾՐԱԳՐԱՎՈՐՄԱՆ ՆՈՐ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
ԾՐԱԳՐԱՎՈՐՄԱՆ ՆՈՐ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
ԵՊՀ-ն հայտարարում է ընդունելություն «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» (ՏՏ) մասնագիտական վերապատրաստման կրթական ծրագրով:

Երեւանի պետական համալսարանի հետբուհական լրացուցիչ կրթության վարչության ու ԵՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական եւ հետազոտական նորաստեղծ կենտրոնի նախաձեռնությունը ուսանողներին նշված ոլորտի մասին նոր, ավելի խորը գիտելիքներ տալու նպատակ ունի: 

«Նմանատիպ ծրագրի մասին մենք վաղուց էինք մտածում, բայց չունեինք անհրաժեշտ բազա: Այժմ կա ՏՏ կրթական ու հետազոտական կենտրոնը, որն էլ զբաղվելու է ուսանողների կրթությամբ»,- ասաց ԵՊՀ հետբուհական լրացուցիչ կրթության վարչության պետ Ժասմեն Աղասյանը: 

Նա նշեց, որ ծրագրին կարող են մասնակցել ինֆորմատիկայի բնագավառում բարձրագույն կրթություն ստացած եւ ստացող անձինք, ովքեր ուզում են հարստացնել իրենց գիտելիքները, նաեւ` բուհերի բնագիտական ֆակուլտետների շրջանավարտներ, ովքեր ուզում են մասնագիտանալ ՏՏ ոլորտում: Այսինքն` ծրագիրը միայն ԵՊՀ ուսանողների ու շրջանավարտների համար չէ: 

Ուսուցման ձեւը առկա է: Ուսանողները կարող են յուրացնել 500 ժամ ծավալով ամբողջ ծրագիրը կամ մասնակցել առանձին դասընթացների: Առաջին դեպքում ծրագրի մասնակիցներին կտրվի ներդիրով վկայական, երկրորդ դեպքում` հավաստագիր: 

Պարապմունքները անցկացվելու են ԵՊՀ ՏՏ կրթական ու հետազոտական կենտրոնում, որի ղեկավարն է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սամվել Շուքուրյանը: Կրթական ծրագիրը վարելու են ԵՊՀ հեղինակավոր դասախոսներ, տարբեր հետազոտական կազմակերպություններից ու ՏՏ ոլորտին տիրապետող գրասենյակներից հրավիրված մասնագետներ: 

Ծրագիրը ներառում է հետեւյալ դասընթացները` ծրագրավորման հիմունքներ, ծրագրավորման տեխնոլոգիաներ, համակարգային ծրագրավորում, տվյալների բազաների համակարգերի հիմունքներ, տվյալների պահպանման եւ մշակման տեխնոլոգիաներ: 

Ուսուցումը վճարովի է, բայց գործում են զեղչային ճկուն համակարգեր: Դիմողը պետք է ներկայացնի դիմում պրոռեկտորի անունով, կրթության փաստաթղթի պատճենը կամ տեղեկանք ուսումնառության մասին (եթե ուսանող է), անձնագիր եւ 2 լուսանկար: Դասերը կսկսվեն հոկտեմբերի 1-ից: 

Դիմումները ներկայացնել ԵՊՀ հետբուհական լրացուցիչ կրթության վարչություն` հետեւյալ հասցեով. Աբովյան 52, 3-րդ հարկ, 332 սենյակ: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (010) 54 43 97 կամ (091) 45 95 81 կամ գրել jasmenysu@yahoo.fr:

Այլ նորություններ
ԵՐԵՎԱՆԻ ՄԻ ՇԱՐՔ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է «ԻՐԱՎՈՒՆՔ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ» ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ԾՐԱԳԻՐԸ
ԵՊՀ իրավաբանական կլինիկայի, ԵՊՀ մինչհամալսարանական վարչության և «Եվրոպայի իրավաբան ուսանողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության համագործակցությամբ նոյեմբերի 19-22-ն անցկացվել է «Արտահայտվելու ազատություն» խորագրով միջոցառումների շարքը:
«ԽՈՐՀՈՒՐԴ ԵՄ ՏԱԼԻՍ ԱՅՍՕՐՎԱՆԻՑ ՄՏԱԾԵԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂ ԴԱՌՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ»․ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՅՑ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ
Երևանի թիվ 4 հիմնական դպրոցի աշակերտները մասնագիտական կողմնորոշման նպատակով այսօր այցելել են Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ։